Իրան

Կալասն առաջին անգամ Իրանի արտգործնախարարի հետ խոսել է Թեհրանի միջուկային ծրագրի մասին

1 րոպեի ընթերցում

Կալասն առաջին անգամ Իրանի արտգործնախարարի հետ խոսել է Թեհրանի միջուկային ծրագրի մասին

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը 2024 թ. դեկտեմբերի 1-ին պաշտոնում նշանակվելուց ի վեր առաջին անգամ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ խոսել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Կալասը գրել է X սոցիալական հարթակում։

«Զրուցել եմ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ՝ ընդգծելու ԵՄ-ի աջակցությունը դիվանագիտությանը միջուկային հարցի շուրջ և տարածաշրջանում ապաէսկալացման համար», - գրել է նա։ 

Կալասը նշել է, որ Իրանին կոչ է արել դադարեցնել «ռազմական աջակցությունը Ռուսաստանին», ինչպես նաև մտահոգություն է հայտնել «Իրանում ԵՄ քաղաքացիների ձերբակալությունների և մարդու իրավունքների առնչությամբ»։ 

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչն ընդգծել է, որ Բրյուսելի և Թեհրանի միջև հարաբերությունները «կախված են բոլոր հարցերում առաջընթացից»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում