Մայիսի 5-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

Անոնս, մայիսի 5

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00–ին 214 դահլիճում տեղի կունենա Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: 

Ժամը 10:00-ին 114 դահլիճում տեղի կունենա Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Ժամը 11:45-ին 414 դահլիճում նիստ կհրավիրի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը:

ժամը 11:00-ին 314 դահլիճում տեղի կունենա Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

ժամը 12:00-ին 314 սրահում կկայանա  Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի   նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 09:00-ին Երեւան-Սեւան-Երեւան մայրուղուն հարակից անտառածածկ հատվածներում ՀՀ ՇՄ նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու ծավալուն միջոցառում է նախաձեռնել՝ «Անտառը մեր տունն է, եկեք միասին մաքրենք»: Միջոցառումն անցկացվելու է պետական, ՏԻՄ-երի, ՀԿ-ների, նախաձեռնող քաղաքացիական խմբերի, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներգրավմամբ։ Հաշվի առնելով մաքրվող տարածքների՝ մայրուղուն կից գտնվելու հանգամանքը՝ մասնակիցների անվտանգությունը և տրանսպորտային միջոցների անխափան երթևեկությունը ևս ապահովվելու են։ Ինչպե՞ս #մասնակցել միջոցառմանը: Անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ՝ https://forms.gle/MwzWta9E3wTd5Zf18։ +𝟑𝟕𝟒 𝟗𝟖𝟕𝟕𝟔𝟎𝟐𝟐։

Ժամը 10:00-ին ՈԱԱԿ գրասենյակում (Օրբելի 22, 6-րդ հարկ) կմեկնարկի միջազգային աշխատաժողով՝ Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) փորձագետների և Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի ներկայացուցիչների ու փորձագետների մասնակցությամբ։ Նախահավատարմագրման միջազգային փորձը և բժշկական կրթության հավատարմագրման չափանիշները կլինեն առաջիկա միջազգային աշխատաժողովի հիմնական թեմաները։ ՈԱԱԿ, 093645564:

Ժամը 10:00-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (Բաղրամյան 24) կմեկնարկի «Կենսաբազմազանություն, պահպանություն և կլիմայի փոփոխություն» միջազգային գիտաժողովը։ Միջոցառումը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ-ն և ԵՊՀ-ն։ Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև մայիսի 7-ը ներառյալ։ Աշխատանքային լեզուն անգլերենն է։ 

Ժամը 10:00-ին Բյուրականի աստղադիտարանում մայիսի 5-9-ը տեղի կունենա արդեն ավանդույթ դարձած XVII հայ-վրացական (Բյուրական-Աբասթուման) աստղագիտական կոլոքվիումը: Կոլոքվիումը կազմակերպվում է Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և Աբասթումանի աստղադիտարանի (AbAO) միջև երկարամյա համագործակցության շրջանակներում։ Այն նվիրված է երկու հաստատությունների գիտական կապերի ամրապնդմանը և մի շարք արդի աստղաֆիզիկական թեմաների քննարկմանը։ Կոլոքվիումի բացումը տեղի կունենա մայիսի 5-ին, ժամը 10:00-ին: Կոլոքվիումի աշխատանքային լեզուներն են անգլերենը և ռուսերենը։ 077 60 10 27, +374-(0)91-195901: Լիլիթ

Ցանկանում ենք տեղեկացնել, որ  մայիսի 5-ին  Ձեր երկկողմանի տեղափոխումը Երևան-Բյուրական և հակառակ ուղղությամբ կիրականացվի մեի կողմից հետևյալ ժամանակացույցով․

08:30 -09:30 - մեկնում Բյուրականի աստղադիտարան 

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի դիմացի հարթակից (Մ․ Բաղրամյան 24)

10:00-10:20 - Բացման արարողություն

11:20-11:50 - Սուրճի ընդմիջում

12:00 - Վերադարձ Երևան

Ժամը 11:00-ին «Սալոն» ռեստորանում (Աբովյան փ.8) կկայանա «Silicon Mountains-ի տեսլականը կերտողների հետ» թեմայով մեդիաբրանչ, որը կազմակերպվում է «Silicon Mountains 2025 Լոռի» ֆորումին ընդառաջ: Հանդիպման նպատակն է տեխնոլոգիական ոլորտը լուսաբանող լրագրողներին ծանոթացնել Silicon Mountains-ի պատմությանը, փորձին և արդյունքներին, ինչպես նաև ներկայացնել Լոռիում քննարկվելիք թեմաները։ Նախաճաշի մասնակիցներն են՝ ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Յանդեքս Հայաստանի և Վրաստանի ղեկավար Արամ Մխիթարյանը, ՀՀ կենտրոնական բանկի ՏՏ և կիբեռանվտանգության բաժնի տնօրեն Կոմիտաս Ստեփանյանը, Ակբա բանկի պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, թվային պլատֆորմների և տեխնոլոգիաների տնօրեն Տիգրան Սիմոնյանը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) տնօրեն Ներսես Երիցյանը: Միջոցառումը լուսաբանման համար պարտադիր չէ։ Գայանե: +374 91 349400:

Մշակույթ

Ժամը 15:00-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված թատրոնում սպասվող առաջնախաղին։ Բանախոսներ՝ Վարդան Մկրտչյան, Հայկ Կարապետյան, Ա.Ջ.Ուայսբարդ: Ասուլիսից հետո լրագրողները հնարավորություն կունենան ներկա գտնվել «Կարլ Մարքս. խոստովանություններ» ներկայացման փակ դիտմանը։ Մայիսի 6-ին և 7-ին թատրոնում տեղի կունենա «Կարլ Մարքս. խոստովանություններ» ներկայացման պրեմիերան։ 

Ժամը 18:30-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Ցուցասրահ Մեկ»-ում կկայանա «Զադիկ Զադիկյան․ ՎԵՐԱԴԱՐՁ» ցուցադրության հանդիսավոր բացումը:

Ժամը 19:30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա աննախադեպ համերգ։ Համերգի ընթացքում ելույթ կունենա «Արցախ» կամերային նվագախումբը՝ միջազգային ճանաչում ունեցող հայ երաժիշտների մասնակցությամբ։ Նվագախմբի գեղ.ղեկավար եւ դիրիժոր Նարեկ Հախնազարյան, մենակատար Սերգեյ Խաչատրյան։

Հայերեն Русский

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ

Ընտրություններ-2026. 314 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 54.87 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 22.08 տոկոսը