Մայիսի 1-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

01 մայիս,  2025            

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 12:00-ին Աբովյան պուրակից (Հրանտ Մաթևոսյանի տուն-թանգարանի հարակից տարածք) Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ կկազմակերպի ավանդական երթ։ Այն այս տարի կրում է «‎Արժանապատիվ աշխատանք»‎ խորագիրը։ Երթի մեկնարկը կտրվի ժամը 12:00-ին Աբովյան պուրակից։ Երթից անմիջապես հետո ժամը 15:00-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի գրասենյակում (Վազգեն Սարգսյան 26/3) կկայանա «Նվազագույն աշխատավարձը և սոցիալ-տնտեսական իրողությունները Հայաստանի Հանրապետությունում» հետազոտության շնորհանդեսը։ Roza Grigoryan, (+ 374) 77 30 34 84

Ժամը 12:00-ից Շարլ Ազնավուրի հրապարակում («Կինո Մոսկվայի» հարակից տարածք) Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային արհմիությունը Աշխատանքի օրվա կապակցությամբ կազմակերպում է խաղաղ հավաք: Հավաքի ընթացքում անդրադարձ կարվի աշխատանքային իրավունքներին ու սոցիալական խնդիրներին։  Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների հանրապետական արհմիություն, +37410 580582

Ժամը 14:00-ին Ֆրանսիայի հրապարակից (Սարյանի արձանի հարակից տարածք) կտրվի նախագծի մեկնարկը: Մայիսի 1-ից հունիսի 7-ը Երևանում տեղի կունենա «Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը սիրո երգերով՝ Երևանում» խորագրով, իր ձևաչափի մեջ նախադեպը չունեցող երաժշտական նախագիծ։ Նախագծի մեկնարկը կտրվի ժամը 14։00-ին, Ֆրանսիայի հրապարակից, այնուհետև իր տրամաբանական շարունակությունը կունենա երևանցիների և մեր մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկների համար՝ հայտնի երկհարկանի ավտոբուսում։ Երկու ժամ ավտոբուսը պտույտ կկատարի Երևան քաղաքում, որի ընթացքում Շառլ Ազնավուր քոլեջի «Երգեցողություն» և «Գործիքային կատարողական արվեստ» մասնագիտություններում սովորող ուսանողները, ինչպես նաև շրջանավարտները երաժշտական կատարումներով կուղեկցեն այդ պահին ավտոբուսում ուղևոր դարձած մեր համաքաղաքացիներին։ Բացմանը հրավիրված են և ներկա կլինեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, հանրային ու անվանի մշակույթի և արվեստի գործիչներ, ինչպես նաև մշակութային կառույցների ներկայացուցիչներ։ 094 56 18 19:

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում