Ապրիլի 30-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

30 ապրիլ,  2025            

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 14:30-ից «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի « Թագուհի Էրատո» սրահում  «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում կկայանա «Գյուղաջակցության խորհրդատուի նոր ուսումնական ձեռնարկ» (NELK) մոդուլների շարքի ամփոփիչ միջոցառումը։ IADAAM ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով, Զարգացման ֆրանսիական գործակալության իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։ NELK մոդուլների շարքի ամփոփիչ միջոցառումը կավարտվի մասնակիցների հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությամբ։ Միջոցառմանը ելույթով հանդես կգան Հայաստանում ֆրանսիական զարգացման գործակալության ծրագրի ղեկավար Օդրի Գուրդիեն, ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից IADAAM ծրագրի ղեկավար Կարեն Հարությունյանը և տեխնիկական աջակցությունն իրականացնող կոնսորցիումի կողմից IADAAM ծրագրի ղեկավարի տեղակալ Սերգեյ Մաթևոսյանը։ ՀՀ էկոնոմիկայի նախ., 095-29-24-24:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10:00-ից Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի Սգո մատյան՝ Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհերի հիշատակին։ Ժամը 10:00-13:00-ը և 15:00-17:00-ը դեսպանատան տարածքում ցանկացողները կարող են իրենց ցավակցությունները հայտնել։

Ժամը 12:00-ին «Անի Գրանդ Հոթել» հյուրանոցի «Արենի» սրահում (Հանրապետության 65, մուտքը՝ Վարդանանց փողոցի կողմից) Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրավիրում է մասնակցելու «Մեդիա ոլորտի զարգացման մարտահրավերները և դրանց դիմակայելու հնարավորությունները» թեմայով կլոր սեղանին։ Կքննարկվեն լրատվամիջոցների արդի խնդիրները և հնարավոր լուծումները։ Կներկայացվեն նաև ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների ներկայացվող դատական գործերի մոնիտորինգի արդյունքները և վերլուծությունը։ Քննարկմանը կմասնակցեն օրենսդիր, գործադիր իշխանությունների, ԶԼՄ-ների, ՀԿ-ների ներկայացուցիչներ։ 094-59-30-20:

Ժամը 17:00-ին «Թեքեյան» կենտրոնի դահլիճում (Խանջյան 50) կկայանա երաժիշտ, կոմպոզիտոր, պրոդյուսեր, Անաստաս Միկոյանի թոռ Ստաս Նամինի եւ ռուս արձակագիր, սցենարիստ, լրագրող, ինքնակենսագրական գրքերի հեղինակ Անդրեյ Ռուբանովի «Անաստաս Միկոյան․ Իլյիչից մինչեւ Իլյիչ» փաստագրական դրամայի հայերեն հրատարակության շնորհանդեսը։ Գրքի շնորհանդեսին ներկա կլինեն գրքի հեղինակներից Ստաս Նամինը, ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Անաստաս Միկոյանի քաղաքական անցած ուղին գնահատող տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, պատմաբաններ, հանրության լայն շրջանակներ։ 010 55 26 32, 57 02 83։

Ժամը 18:00-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Ֆրանսիա-Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովի հանդիսավոր փակումը: Գիտաժողովը եզրափակում է Հայաստանում ֆրանկոֆոնիայի երկամսյակը: Փակումից հետո ժամը 19:00-ին տեղի կունենա «Վերադարձ դեպի «Տիգրանի մետամորֆոզները»» համերգային ծրագիրը: Կհնչեն հատվածներ արևմտաեվրոպացի կոմպոզիտորների օպերաներից, որոնք առնչվում են հայոց պատմությանն ու մշակույթին: Համերգային ծրագիրը նվիրված է գիտաժողովի պատվավոր բանախոս Ալեքսանդր Սիրանոսյանին, ով հեղինակել է հայկական թեմաներով եվրոպական օպերաներին նվիրված հրատարակությունը (Les métamorphoses de Tigrane / Alexandre Siranossian; avec la collaboration de Maxime K. Yevadian; préface de Reinhard Goebel. - Lyon: Sources d'Arménie, 2014): Ծրագիրը՝ https://is.gd/J6j7kZ :

Մշակույթ

Ժամը 14:00-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա Աղասի Այվազյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական հանդիսություն: 

Հայերեն Русский

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան