Վան Ին և Լավրովը քննարկել են Իրանի և Կորեական թերակղզու միջուկային խնդիրները

1 րոպեի ընթերցում

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին և նրա ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովը Ռիո դե Ժանեյրոյում կայացած հանդիպմանը քննարկել են Կորեական թերակղզու և Իրանի միջուկային խնդիրները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Կողմերը կարծիքներ են փոխանակել Իրանի և Կորեական թերակղզու միջուկային խնդիրների շուրջ», - հայտնել են Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։

Հաղորդվում է, որ Վան Ին և Լավրովը նաև «ռազմավարական շփում են ունեցել այնպիսի բազմակողմ ձևաչափերով համագործակցության ամրապնդման հարցերի շուրջ, ինչպիսիք են ՄԱԿ-ը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը և Մեծ քսանյակը»:

Ռիո դե Ժանեյրոյում ապրիլի 28-ին կայացել է ԲՐԻԿՍ-ի երկրների արտաքին գործերի նախարարների նիստը։ 

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով