ԵՊՀ - ն իր շրջանավարտներին հրավիրում է մասնակցելու առաջին անգամ կազմակերպվող ֆորումին

2 րոպեի ընթերցում

Երևանի պետական համալսարանում մայիսի 15-16-ին  առաջին անգամ տեղի կունենա ԵՊՀ շրջանավարտների ֆորում, որի նպատակն է ստեղծել համալսարանական համայնքի համար հաղորդակցման և համագործակցության հարթակ, ինչի միջոցով ԵՊՀ տարբեր տարիների շրջանավարտները հնարավորություն կունենան քննարկելու արդիական խնդիրներ, ներկայացնելու իրենց մասնագիտական փորձն ու ձեռքբերումները, անդրադառնալու Հայաստանի, տարածաշրջանի և համաշխարհային մակարդակով տարբեր ոլորտներում առկա հնարավորություններին ու մարտահրավերներին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԵՊՀ-ի տարածած հաղորդագրությունից, ֆորումի շրջանակում կանցկացվեն պանելային քննարկումներ, բանախոսություններ, ինչպես նաև կստեղծվի ոչ ֆորմալ պայմաններում միմյանց հետ շփվելու հնարավորություն։ Ակնկալվում է, որ ֆորումի մասնակիցների ձևակերպած խնդիրները, մարտահրավերներն ու առաջնահերթությունները հիմք կծառայեն շրջանավարտների համայնքի հետագա գործունեության կազմակերպման համար։ Դրանով պայմանավորված՝ միջոցառման ընթացքում կանցկացվի նաև քննարկումների շարք՝ ի նպաստ ԵՊՀ շրջանավարտների համայնքի կայացմանն ու գործունեության արդյունավետության բարձրացմանը։

ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումը կմեկնարկի պանելային քննարկումներով, որոնք նվիրված կլինեն համալսարանի և համալսարանական համայնքի անելիքներին և առաջնահերթություններին այսօրվա Հայաստանում։ Այս համատեքստում հաջորդիվ կազմակերպվող քննարկումներն ու բանախոսությունները կընդգրկեն թեմատիկ չորս շրջանակ.

  • Ֆիզիկական աշխարհ
  • Տիեզերք և տեխնոլոգիաներ
  • Հասարակություն և տնտեսություն
  • Լեզու, մշակույթ, պատմություն և ավանդույթ։

Ֆորումի արդյունքները կամփոփվեն ոլորտային քննարկումների եզրակացությունների ներկայացմամբ և ԵՊՀ շրջանավարտների գերազանցության մրցանակների շնորհմամբ։

Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ։ 

Օրակարգին կարելի է ծանոթանալ այստեղ:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները