Ապրիլի 28-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

28 ապրիլ,  2025            

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի շենքում (ԱԱՏՄ, Շենգավիթ վ/շ, Արարատյան 26) կկայանա աշխատաժողով՝ «Աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման խնդիրները աշխատավայրում» թեմայով: Բացման և ողջույնի խոսք՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյան, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյան (համաձայնությամբ), Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյան (համաձայնությամբ), Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյան (համաձայնությամբ), Աշխատանքի միջազգային կազմակերպության ազգային համակարգող Նունե Հովհաննիսյան (համաձայնությամբ): 

Ժամը 10:00-ին ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտում (Մարշալ Բաղրամյան 24/5) կմեկնարկի «Օպերատորների տեսություն և հարմոնիկ անալիզ» (OTHA SPRING 2025 / Operator Theory and Harmonic Analysis) միջազգային գիտաժողովը։ Այն անցկացվում է OTHA գիտաժողովի շրջանակներում արդեն 15-րդ անգամ։ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտում այն անցկացվում է 3-րդ տարին անընդմեջ: Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև ապրիլի 30-ը։ Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտը, ՌԴ հարավային տարածաշրջանային գիտակրթական մաթեմատիկական կենտրոնը, ՌԴ հարավային դաշնային համալսարանի մաթեմատիկայի, մեխանիկայի և հաշվիչ գիտությունների ինստիտուտը և OTHA հետազոտական խումբը։ ՀՀ ԳԱԱ

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10:30-ին «Օպերա Սուիթ» հյուրանոցի «Մոցարտ» սրահում /Բաղրամյան 1/ «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» ՀԿ-ն կազմակերպում է կլոր սեղան-քննարկում՝ Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման, պատմության եւ մշակույթի հանրայնացման ու փախստականության իրավունքների խնդրի շուրջ՝ քաղաքագետների, պատմաբանների, արևելագետների, մշակութաբանների մասնակցությամբ։ Ժամը 14:00-ին՝ քննարկման ամփոփում:    

Ժամը 15:00-ին «Լուսէ վերականգնողական կենտրոն» հիմնադրամում /Իսրայելյան 3/ հաշմանդամություն ունեցող երեխաների համար տեղի կունենա Նորոգության եւ Հարության տոնին՝ Կրկնազատկին նվիրված հոգեւոր-մշակութային միջոցառում: Ողջույնի խոսք՝ ԵՄ Առաքելության դեսպան, Մայր Աթոռի ներկայացուցիչ կենտրոնների ղեկավարներ: Միջոցառման ընթացքում «Լուսէ», «Արաբկիրի Հայորդաց տուն», «Հուսո տուն» բարեգործական կենտրոն», «Քոքսի անվան վերականգնողական կենտրոն», «Ջերմիկ անկյուն» կենտրոնների այցելու երեխաների եւ նրանց ընտանիքների անդամների համար կներկայացվի տոնի խորհուրդը, կհնչեն ազգային ավանդական համերգային կատարումներ: 093 756252:   

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 18:30-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում կկայանա պարարվեստի ռեժիսուրա բաժնի 25-ամյակին և Պարի միջազգային օրվան նվիրված տոնական երեկո։ Նախաձեռնությունը  ԵԹԿՊԻ-ի խորեոգրաֆիայի ամբիոնինն է: +374 93 795140:

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում