Ապրիլի 26-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

26 ապրիլ,  2025            

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում, կկայանա

Անասնաբույժների միջազգային օրվան նվիրված միջոցառում։ Անասնաբույժի միջազգային օրը նշվում է 2001 թվականից՝ ըստ Անասնաբուժության համաշխարհային ասոցիացիայի (WVA) նախաձեռնության։ Իսկ 2022 թվականից սկսած՝ ՀՀ կառավարության որոշմամբ այն պաշտոնապես նշվում է յուրաքանչյուր տարվա ապրիլի վերջին ուրբաթ օրը։ Միջոցառմանը իրենց մասնակցությունը կունենան և ելույթներով հանդես կգան ՀՀ էկոնոմիկայի նախարարը, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային գործընկեր կազմակերպությունների ղեկավարներ։ ՀՀ էկոնոմիկայի նախ., 095-29-24-24:

Ժամը 11:00-17:00-ը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում կկայանա ամենամյա Ծաղկահավաք միջոցառումը: Այն կազմակերպում է «Արալեզ» ՀԿ-ն:

Ժամը 11:30-ից Երևանի 12 վարչական շրջանում և մարզերի 79 բնակավայրում կնշվի Քաղաքացու օրը, կանցակցվեն միջոցառումներ: Ժամը 11:30-18:00-ը Ապարանում՝ կենտրոնական հրապարակում: Ժամը 16:00-18:00-ը Երեվանում՝ Հյուսիսային պողոտա 5 հասցեում: Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի երգչախումբ, Առնո Բաբաջանյանի անվան պետերաժշտամանկավարժական քոլեջի նվագախումբ, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի քոլեջի երաժշտախումբ, նկարչական պլեներ՝ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սաների մասնակցությամբ: 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 07:50-ին Ռուսական տան շենքի մոտից (Բաղրամյան 34) կմեկնեն Ալավերդի, որտեղ Հաղթանակի 80-ամյակի առթիվ. Ռուսական տունը Հայաստանում և Հարավկովկասյան երկաթուղին հուշահամալիր կկառուցեն: Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին ընդառաջ Հայաստանում Ռուսական տունը Հարավկովկասյան երկաթուղու հետ համատեղ իրականացնում է հիշատակի նախաձեռնություն՝ ծառուղի հիմնում Սանահինի շրջանի Ալավերդի քաղաքում։ Ծառուղին խորհրդանշական կերպով կհասցնի Միկոյան եղբայրների թանգարան։ Միջոցառմանը կմասնակցեն Ռոսսոտրուդնիչեստվոյի «Նոր սերունդ» առաջատար նախագծի մասնակիցները, ՀԿ-ների ներկայացուցիչներ, դպրոցականներ և կամավորներ: Վերադարձ՝ ժամը 15:30-ին: Հավատարմագրման համար՝ 041 14 00 14:

Ժամը 12:00-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի «Քըրքորյան» սրահում (Խորենացի 15) կկայանա ասուլիս, որն ուղղված է պետական անգործության, հանրային շահի պաշտպանության ամենահրատապ հարցերից մեկին՝ ինտերնետ շահումով խաղերի ոլորտում իրավախախտումների բացահայտմանը։ «Գիտակից հասարակություն» սոցիալ-իրավական կենտրոնը, որպես պետական և հանրային շահի պաշտպանությունն առաջնահերթություն համարող հասարակական կառույց, վերջին չորս ամիսների ընթացքում ինտերնետ շահումով խաղերի ոլորտում իրականացրել է աննախադեպ ուսումնասիրություն, որի արդյունքները անհետևանք մնալ չեն կարող։ +374 93500515:

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում