Ռուսաստանից Իրան գազի մատակարարումներն Ադրբեջանի տարածքով կսկսվեն 2025 թվականին

2 րոպեի ընթերցում

Ռուսական գազի առաջին մատակարարումներն Իրան՝ Ադրբեջանի տարածքով գործող ենթակառուցվածքների միջոցով, կսկսվեն արդեն 2025 թվականին՝ տարեկան մինչև 1,8 միլիարդ խորանարդ մետր ծավալով. այժմ գնի շուրջ բանակցություններ են ընթանում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը հայտարարել է Ռուսաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստի ժամանակ։

«Այս տարի կիրականացվի այս նախագծի առաջին մասը, որը հիմնված է առկա ենթակառուցվածքների վրա, և Իրանին գազի մատակարարումները կկազմեն մինչև 1,8 միլիարդ խորանարդ մետր», - ասել է նա։

Ավելի ուշ նա լրագրողներին հայտնել է, որ մատակարարումները պետք է սկսվեն արդեն այս տարի, երբ կողմերը համաձայնության գան գնի շուրջ։ 

«Գինն այժմ միմյանց հետ համաձայնեցնում են ընկերությունները, նրանք զբաղված են գինը համաձայնեցնելով։ Մենք չենք միջամտում ընկերությունների միջև առևտրային հարաբերություններին։ Ընկերություններն այժմ հենց դրանով են զբաղված՝ ընտրելով օպտիմալ գին», - նշել է Ցիվիլևը։

Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադն իր հերթին ասել է, որ գործարքը ներկայում վերջնական տեսքի չի բերվել, բայց աշխատում են այն որքան հնարավոր է շուտ համաձայնեցնել։

Հունվարին Ցիվիլևը հայտարարել էր, որ Մոսկվան ու Թեհրանը համաձայնեցրել են Ադրբեջանի տարածքով Իրան գազատարի երթուղին, և մատակարարումների գնի շուրջ բանակցությունները գտնվում են վերջնական փուլում։ Առաջին փուլում մատակարարումների ծավալները կարող են կազմել մինչև 2 միլիարդ խորանարդ մետր՝ դրանք 55 միլիարդ խորանարդ մետրի հասցնելու հեռանկարով։

Ապրիլին ավելի վաղ Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտնել էր, որ Իրանը պատրաստել է անհրաժեշտ ողջ ենթակառուցվածքը իր տարածքով ռուսական գազի տարանցման համար, հարցը լուծված է 90%-ով։

Հայերեն English

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել