Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Սի Ծինփինի հետ

1 րոպեի ընթերցում

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ քննարկելու Սպիտակ տան կողմից սահմանված առևտրային մաքսատուրքերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ  մասին Միացյալ Նահանգների ղեկավարը հայտարարել է Time հանդեսում հրապարակված հարցազրույցում։

«Նա զանգահարել է։ Եվ ես չեմ կարծում, թե դա թուլության նշան է նրա կողմից», - նշել է Թրամփը։ 

Նա կրկին ԱՄՆ-ն համեմատել է մեծ հանրախանութի հետ, որտեղ բոլորը ցանկանում են գնումներ կատարել։ 

«Ամերիկյան ժողովրդի անունից ես եմ դրա սեփականատերը, ես եմ գները սահմանում և կարող եմ ասել, որ եթե ցանկանում եք այստեղ գնումներ կատարել, ուրեմն այս գինը պետք է վճարեք», - ասել է Թրամփը:

ԱՄՆ-ն 145% մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ, ինչին ի պատասխան՝ Պեկինն ամերիկյան ապրանքների ներմուծման համար սահմանել է 125% մաքսատուրքեր։

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին