Ապրիլի 25-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

25 ապրիլ,  2025            

Պետական կառույցներ

Ժամը 18:30-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Քէմբ Օտտօ, Մարսէյլ. պատմություն ցեղասպանությունից փրկվածներից» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ։ Ցուցադրությունը կազմակերպվում է Հայաստանի պատմության թանգարանի ու ֆրանսիական «ARAM» հետազոտության և հայկական հիշողության արխիվների միության համագործակցությամբ։ Միության կողմից թանգարան տեղափոխված ավելի քան 50 փաստավավերագրական նյութերը պատմում են 1920-ական թթ․ ցեղասպանությունից փրկված և Ֆրանսիայի Մարսել քաղաքի «Քէմբ Օտտօ» կացարանում ապաստանած հայ գաղթականների մասին։ Ցուցանմուշների մեջ առանցքային դեր ունի «ARAM» միության կողմից օրեր առաջ Հայաստանի պատմության թանգարանին նվիրաբերված «Նանսենյան անձնագիրը»։ ՀՀ ԿԳՄՍՆ

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 12:00-ին Մերիդիան Էքսպո կենտրոնում (Ոսկերիչների 1) կմեկնարկի տարվա ամենազդեցիկ կարիերային իրադարձությունը՝ Career City Fest 2K25 փառատոնը, այս տարի «Բրենդի ուժը. արժեքներ, թիմ, արտադրանք» խորագրով։ Երկակի ոսկե մրցանակակիր Career City Fest-ը արդեն չորրորդ անգամ համախմբում է Հայաստանի առաջատար գործատուներին, ազդեցիկ բանախոսներին և հազարավոր այցելուներին։ Փառատոնը ոչ միայն աշխատաշուկայի տոն է, այլև պատմություն ստեղծող հարթակ։ Փառատոնը լուսաբանելու համար անհրաժեշտ է նախապես գրանցում՝ պատասխան նամակով կամ հեռախոսազանգով, (անգամ եթե մասնակցում եք գործընկեր ընկերության հրավերով)․ մուտքն ապահովվելու է միայն նախապես գրանցված լրատվամիջոցներին։ Ձեր հաստատման մեջ խնդրում ենք անպայման նշել՝ արդյոք ցանկանում եք ներկա լինել նաև «World’s Top Speakers in Armenia» փակ միջոցառմանը մասնակցության համար, ուր ելույթ կունենա գործատուի բրենդինգի առաջատար միջազգային փորձագետ Ռիչարդ Մոսլին։ +374 95 66 26 33։ 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 12:00-ին Ռուս-հայկական համալսարանի նիստերի դահլիճում Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը լրատվամիջոցներին հրավիրում է լուսաբանելու «Հաղթանակի թելադրություն» միջազգային հայրենասիրական միջոցառումը: Հայաստանում արշավը կընդգրկի 10 տեղամաս՝ Կապանից մինչև Գյումրի: Թելադրությանը կմասնակցեն ուսանողներ, դպրոցականներ, ուսուցիչներ, հասարակական գործիչներ, վետերաններ։ Միջոցառմանը աջակցում է «Ռոսսոտրուդնիչեստվոն»:

Ժամը 16:00-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Ալեք և Մարի Մանուկեան սրահում տեղի կունենա Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» («Հարյուր տարվա ապարտեիդ») գրքի շնորհանդեսը: Գրքում հեղինակը քննադատում է Թուրքիայի Հանրապետության հարյուրամյա պատմությունը և ընդգծում դրա կառուցվածքային խնդիրներն ու ժողովրդավարական արժեքների բացակայությունը։ Գիրքը հայերեն թարգմանել և հրատարակել է Newmag հրատարակչությունը, որը նախորդ տարիներին հրատարակել է հեղինակի մյուս՝ «Խայտառակ արարք» և «Սպանության հրամաններ» գրքերը։ Միջոցառումը կազմակերպվում է ՀԱՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության մագիստրատուրայի ծրագրի, «Ex Oriente» Հայաստանի արևելագետների միության և Newmag հրատարակչության կողմից: +374 60 612 514:

Մամուլի ակումբներ

Ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում (Մյասնիկյան 1/6, IQ բիզնես կենտրոն, 2-րդ հարկ) տեղի կունենա քննարկում՝ «Շաքարային դիաբետը հաշմանդամություն չէ՞. ինչո՞ւ է համակարգն ասում ոչ» թեմայով։ Բանախոսներ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության անձի ֆունկցիոնալության գնահատման և աջակցող միջոցների տրամադրման վարչության պետ Ռիմա Եգանյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Նինա Փիրումյան, «Կաթիլ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարինե Մխիթարյան:

Մշակույթ

Ժամը 16:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում «Ֆրանսիայի օրերը Հայաստանում» ֆրանկոֆոն միջոցառումների շրջանակում տեղի կունենա դասախոսություն՝ նվիրված հայ-ֆրանսիական պատմամշակութային առնչություններին և Կոմիտաս Վարդապետի կյանքի վերջին տարիներին։ Կներկայացվեն արխիվային նամակներ, որոնք թույլ են տալիս նորովի և առավել ամբողջական ընկալել լռության և մեկուսացման շրջանը Վարդապետի կենսագրության մեջ։ +374 91 041291:

Հայերեն Русский

Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի

Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը

Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս

Կանանց լիարժեք մասնակցությունը դիվանագիտությանն ու հանրային կառավարմանը վաղուց արդեն միայն հավասարության խնդիր չէ. ՀՀ ԱԳ փոխնախարար

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները