Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում պատերազմել Իրանի դեմ

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գերադասում է իրանական միջուկային խնդրին դիվանագիտական ​​լուծում տալ և չի ցանկանում պատերազմել Իրանի դեմ, սակայն պատրաստ է ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել, եթե անհրաժեշտ լինի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մարկո Ռուբիոն հայտարարել է The Free Press-ին տված հարցազրույցում։

«Մենք պատերազմ չենք ցանկանում: Նախագահը (խմբ․ նկատի է առնվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը), ինչպես նա հստակեցրեց, մտադիր չէր սկսել այն: Իրանը միջուկային զենք չի ստանա, և նա (խմբ․ Դոնալդ Թրամփը) իրեն իրավունք է վերապահում կանխել դա, եթե անհրաժեշտ լինի»,- ասել է Մարկո Ռուբիոն The Free Press-ին տված հարցազրույցում: 

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Սպիտակ տունը դեռ բանակցային կարգավորման հույս ունի։ 

«Նախագահ Թրամփը կնախընտրեր, որ դա չվերաբերի ուժի կիրառմանը` ոչ մեր կողմից, ոչ էլ որևէ մեկի կողմից: Մենք հույս ունենք, որ դա կարող է լուծվել բանակցությունների սեղանի շուրջ»,- ընդգծել է Ռուբիոն։

Ավելի վաղ, հաղորդվել էր, որ Իրանի և ԱՄՆ պատվիրակությունները պայմանավորվել են փորձագետների մակարդակով տեխնիկական բանակցությունների նոր փուլ մեկնարկել, որը կանցկացվի ապրիլի 23-ին Օմանում։ 

Իրանական Tasnim գործակալության տեղեկացմամբ՝ Իրանի և ԱՄՆ միջև Օմանի միջնորդությամբ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացված անուղղակի բանակցությունների նոր փուլն ավարտվել է ապրիլի 19-ի կեսօրին։ Երկու կողմերի պատվիրակությունները՝ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի գլխավորությամբ, բանակցություններ են վարել Հռոմում՝ Օմանի դեսպանի նստավայրում։ 

Կողմերի միջև անուղղակի բանակցությունների առաջին փուլն անցկացվել է Օմանում։

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն