Ապրիլի 24-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

24 ապրիլ,  2025            

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 13:30-ից կկայանան Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի միջոցառումները՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության սուրբ նոր նահատակների հիշատակի 110-ամյակին։ Ծրագիր. 13:30-ին՝  Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության սուրբ նոր նահատակների հիշատակին նվիրված կլոր սեղան (Թեմի վարչական շենք, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ), 17:00-ին՝ Աղոթք Տիրոջ Պայծառակերպության տաճարում, 17:30-ին՝ Ծաղիկներ դնել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, 18:00-ին՝ ցուցահանդես և պաշտոնական ներկայացումներ ՏԱՊԱՆ թանգարանում: 18:30-ին՝ հոգևոր և դասական երաժշտության համերգ Տապան թանգարանում: «Ռուսական ֆիլհարմոնիկ» սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմը (Ռուսաստան), Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախումբ (Հայաստան), Տիրոջ Պայծառակերպության տաճարի երգչախումբ (Մոսկվա), դիրիժոր ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան։ Լևոն Մուկանյան +7-925-506-09-64 (WhatsApp):

Ժամը 14:00-ին «Նարեկացի» արվեստի միությունում (Վարդանանց 16/1) տեղի կունենա «Ոգեկոչում արվեստի շնչով» ամենամյա միջոցառումը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Միջոցառումը աղոթքով կսկսի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը: Միջոցառման ընթացքում ելույթ կունենան «Քնար» հոգևոր և ժողովրդական երգերի խումբը, «Փարոս» կամերային երգչախումբը, «Նարեկացի» նվագախումբը: Միջոցառման ընթացքում արևմտահայ բանաստեղծների ստեղծագործությունները կընթերցի ՀՀ վաստակավոր արտիստ, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Սամվել Բաղինյանը։ Հեռ. +374 10 580105

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում