Ապրիլի 23-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

23 ապրիլ,  2025            

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24) տեղի կունենա ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը։ ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը կներկայացնի ՀՀ ԳԱԱ 2024 թվականի գիտական գործունեության հիմնական արդյունքները: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար թղթակից անդամ Արթուր Իշխանյանը կներկայացնի ՀՀ ԳԱԱ 2024 թվականի գիտակազմակերպական գործունեության հաշվետվությունը: 

Ժամը 10:30-ից «Ռամադա» հյուրանոցում (Փավստոս Բուզանդ 15) կկայանա «Պետական գնումների խնդիրները. վերահսկողություն և թափանցիկություն» խորագրով հանրային քննարկում: Քննարկման բանախոսներն են՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, Ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Քննարկմանը ներկա կլինի նաև ՀՀ-ում ՄԹ դեսպան Ջոն Գալագերը։ Միջոցառումը բաց է լուսաբանման համար։ +374 (0) 11 355042:

Ժամը 11:00-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 9-րդ հարկի դահլիճ) տեղի կունենա քննարկում՝ հաշվապահական հաշվառման և գնումների գործընթացի վերաբերյալ: Հանդիպման նպատակն է ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել ուսումնական հաստատությունների հաշվապահական հաշվառման և գնումների համակարգողի ծառայությունների ձեռք բերման հայտերի, մասնավորապես՝ տեխնիկական բնութագրերի լավարկման և մասնակիցներին ներկայացվող պահանջների վերանայման հարցերը: Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով: ՀՀ ԿԳՄՍՆ

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի ասուլիսը։ Թեմա. 2025-ի առաջին եռամսյակի զեկույցը՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին։

Ժամը 11:00-ին «Դաբլթրի Բայ Հիլթն» հյուրանոցի «Միլանո» սրահում ՀՀ փաստաբանների պալատը կազմակերպում է միջազգային համաժողով՝ «Փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին կոնվենցիա. կարիքը և ակնկալիքները» թեմայով, որին մասնակցում են Հայաստանի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Բեյրութի փաստաբանական միությունների նախագահները, բարձրաստիճան ներկայացուցիչներ Վրաստանի փաստաբանների պալատից և Ֆրանսիայի մի քանի քաղաքների փաստաբանների միություններից, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպություններից: Համաժողովը բաց է իրավական ոլորտը լուսաբանող լրագրողների համար: ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյան +374 77960637 

Ժամը 12:00-ին «Հոլիդեյ Ինն» հյուրանոցի Ամիրյան մասնաճյուղում կկայանա «Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը ՀՀ-ում» ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Ծրագիրը իրականանացվել է քաղաքացիական հասարակության և պետական կառույցների հետ սերտ համագործակցությամբ, որի շրջանակում աշխատանքներ են տարվել՝ օժանդակելու տարբեր միգրանտ խմբերի, այդ թվում ԼՂ-ից տեղահանված ընտանիքներին։ Մասնավորապես՝ 1840 անձի Հայաստանի բոլոր մարզերում՝ ապահովելով սոցիալական, իրավաբանական, տնտեսական և այլ ինտեգրման ծառայությունների մատուցում։ Աշխատանքներ են տարվել նաև ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության և ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ՝ բարելավելու պետական կառավարման համակարգերը։

Ժամը 15:00-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին: Ականատես-վավերագրողների աշխարհագրությունը ներառում է մի քանի տասնյակ պետություններ: Այս մարդիկ ամենատարբեր հանգամանքների բերումով Օսմանյան կայսրությունում էին՝ ականատես դառնալով Հայոց ցեղասպանությանն ու վավերագրելով այն: Ցուցադրությունում ներկայացված են նաև թուրք վավերագրողներ, որոնք իրենց հուշագրություններում, ժամանակի մամուլում, նաև դատական գործընթացներով փաստագրել են հայերի դեմ տեղի ունեցած հանցագործությունը: +374 10 39 09 81:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 15:30-ին Երևանի Հաղթանակ զբոսայգում /Ազատության պող., բն.2/ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարության շրջանակում կկայանա հուշ-ցերեկույթ՝ ծառատունկ՝ ի պատիվ ազատության և խաղաղության համար իրենց կյանքը տված հերոսների։ Միջոցառումը կազմակերպել է «ՄԻՌ» միջպետական ​​հեռուստառադիոհեռարձակման ընկերության Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչությունը։ Ընկերության աշխատակիցները միջոցառմանը կմասնակցեն կամավոր հիմունքներով՝ ծառեր տնկելով՝ որպես խաղաղության, երախտագիտության և հավերժ հիշատակի խորհրդանիշ։ Սոֆյա Պարսյան, +374 94 367711

Ժամը 19:00-ին ՀԲԸՄ-ում կկայանա գրքի շնորհանդես՝ Դեմիր Սյոնմեզ. «Վիրավոր արծիվը»: Ապրիլի 21-24-ը ՀԲԸՄ-ում կանցկացվի «Ցեղասպանագիտության շաբաթ»՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 110-ամյակին։ 

Հայերեն Русский

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան