Ապրիլի 22-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

22 ապրիլ,  2025            

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ին Երեւանի քաղաքապետարանում կգումարվի Երևան քաղաքի ավագանու 4-րդ նստաշրջանի 3-րդ նիստը: 

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ առողջապահության նախարարության «Յոլյան» արյունաբանության և ուռուցքանության կենտրոնի արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի, ՀՀ առողջապահության նախարարության «Յոլյան» արյունաբանության և ուռուցքանության կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Աստղիկ Ոսկանյանի ասուլիսը։ Թեմա. Արյունատվության արշավ Երևանում և մարզերում․ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքանության կենտրոնի ծրագրերը։

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի, «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի ասուլիսը: Թեմա. մեկնարկում է «Արմմոնո» 23-րդ միջազգային թատերական փառատոնը։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10:00-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկեան դահլիճում (Մարշալ Բաղրամյան 40, Փարամազ Ավետիսեան մասնաշենք) տեղի կունենա «Կենսագազը Հայաստանում» թեմայով խորհրդատվական աշխատաժողով։ Կներկայացվեն Դանիական Renew Energy ընկերության կողմից իրականացված «Հայաստանում կենսագազի

ենթակառուցվածքների զարգացման իրագործելիության ուսումնասիրության» նախնական արդյունքները, ինչպես նաև կծավալվեն թեմատիկ քննարկումներ ոլորտի հիմնական խնդիրների, մարտահրավերների և ռազմավարական առաջնահերթությունների վերաբերյալ:

Ժամը 19:00-ին ՀԲԸՄ-ում կկայանա շնորհանդես՝ Թաներ Աքչամ. «Ցեղասպան պետության ակունքները»: Newmag հրատարակչությունը ՀԲԸՄ Հայաստանի հետ ներկայացնում է աննախադեպ իրադարձություն։ Ապրիլի 21-24-ը ՀԲԸՄ-ում կանցկացվի «Ցեղասպանագիտության շաբաթ»՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 110-ամյակին։ Հատուկ այս իրադարձության համար Երևանում կհավաքվեն հայ և միջազգային փորձագետներ, ցեղասպանագետներ, պատմաբաններ, գրողներ։ Գրքարշավով Հայաստան կժամանեն թուրք պատմաբան, սոցիոլոգ, ցեղասպանագետ Թաներ Աքչամն ու շվեյցարահայ ֆոտոլրագրող Դեմիր Սյոնմեզը։ 

Մամուլի ակումբներ

Ժամը 13:00-ին «Հայացք» մամուլի ակումբի /Կորյունի 19, 3-րդ հարկ, Որարտու համալսարանի շենք/ հյուրերն են. Ֆրանկֆուրտում գործող Ցեղասպանության հակառակորդների միության ղեկավար կազմի ներկայացուցիչներ Սելայ Էրտեմը (ազգ. թուրք) և Էրան Գյունդուզը (ազգ. քուրդ)։ Թեման՝ Թուրքիան կարող է ապագա ունենալ միայն այն դեպքում, եթե ճանաչի Ցեղասպանությունը և կատարի հատուցում։ Հեռ.091 500992:

Ժամը 14:30-ին Մեդիա կենտրոնում (Մեդիա կենտրոնն այժմ գտնվում է Մյասնիկյան 1/6 հասցեում,IQ բիզնես կենտրոն, 2-րդ հարկ) տեղի կունենա քննարկում՝ «Ո՞ւր են գնում փողերը. Վանաձոր համայնքի մանկապարտեզների 2024-ի բյուջեի վերլուծություն» թեմայով։ Բանախոսներ՝ Վանաձորի «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ ծրագրերի համակարգող Արբակ Սարգսյան, բյուջեի վերլուծության մասնագետ Լիանա Աղաջանյան: 

Հայերեն Русский

Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի

Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը

Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս

Կանանց լիարժեք մասնակցությունը դիվանագիտությանն ու հանրային կառավարմանը վաղուց արդեն միայն հավասարության խնդիր չէ. ՀՀ ԱԳ փոխնախարար

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները