Ապրիլի 21-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ

Ժամը 10։00-ից Ազգային ժողովի նիստերի դահլիճում կշարունակվի ԱԺ նիստը։ 

Պետական կառույցներ

Ժամը 08:15-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում /կենտրոնական մուտքից/ կկայանա ՀՀ արդարադատության նախարարության համաժողովը, որին ներկա կլինի ՀՀ վարչապետը: /Կլինեն հարցազրույցներ/: 

Ժամը 09։30-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն. ՈՒՂԻՂ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանի ասուլիսը։ Թեմա. «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ծրագրերն ու Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումները։

Ժամը 12:00-ին Թումո կենտրոնում (Հալաբյան 16) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեում Հայաստանի ազգային տաղավարին: Մամուլի ասուլիսի բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյան, Հայաստանի ազգային տաղավարի համադրող Մարիաննա Կարապետյան, Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյան և ստեղծագործական թիմի անդամներ: 2025 թվականի մայիսի 9-ից նոյեմբերի 23-ը Հայաստանը կմասնակցի Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին՝ La Biennale di Venezia-ին, «Միկրոճարտարապետություն արհեստական բանականությամբ. նոր հիշողություններ պատմական հուշարձաններից» նախագծով: ՀՀ ԿԳՄՍՆ

Մշակույթ

Ժամը 15:00-ին «Վալմար» արվեստի սրահում /Փավստոս Բուզանդ 53-55/ կկայանա ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի 55 տարիների ընթացքում արված ինքնանկարների ցուցահանդեսի բացումը։ +(37491) 45 60 59։

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում