Ապրիլի 18-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

18 ապրիլ,  2025            

Պետական կառույցներ

Ժամը 11։00-ին ԱԺ-ում կշարունակվի նիստի աշխատանքները։ 

Ժամը 16:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում /Աբովյան 18/ Հայաստանի և Ղազախստանի միջև մշակութային համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր։ Ժամը 16:00-ին կմեկնարկեն ղազախական ֆիլմերի օրերը: Բացմանը կցուցադրվի Ռ.Աբդրաշևի «Ղազախական խանություն. ոսկե գահը» ֆիլմը։ Ղազախական ֆիլմերի օրերին կցուցադրվեն վերջին տարիներին ստեղծված խաղարկային և անիմացիոն ֆիլմեր։ ՀՀ ԿԳՄՍՆ

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10:30-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Ալեք և Մարի Մանուկեան դահլիճում /Փարամազ Ավետիսեան մասնաշենք/ կկայանա Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հասարակական գիտությունների ինստիտուտի կողմից կազմակերպված «Հարավային Կովկասը խզման գծերի երկայնքով. տարածաշրջանային և միջազգային հեռանկարներ» խորագրով միջազգային համաժողովը։ Երկօրյա միջազգային համաժողովի ընթացքում, թեմային նվիրված հինգ նիստերին եւ «Կարճաժամկետ խաղաղության հեռանկարների մասին» կլոր սեղան-քննարկմանը կմասնակցեն 22 ճանաչված գիտնականներ, վերլուծաբաններ և նախկին դիվանագետներ՝ տարբեր երկրներից։ Բացի տեղի և սփյուռքի հայտնի գիտնականներից և վերլուծաբաններից, յուրաքանչյուր երկիր կամ միջազգային կազմակերպություն կունենա մեկ հրավիրված բանախոս։ +374 60 612 514

Ժամը 17:00-ին Թեքեյան կենտրոնում (Խանջյան 50) կկայանա «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս» վերահրատարակված աշխատության շնորհանդեսը։ Ատլասը հրատարակվել է Հայասատանի Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ և անվանի բարերար, գործարար Ռուբեն Գրիգորյանի մեկենասությամբ։ Քարտեզագետ՝ աշխարհագրական գիտությունների դոկտոր Վարդան Մխիթարյան։ Մեծածավալ ատլասը լույս է տեսել երեք լեզուներվ՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն։ Դրանք կնվիրաբերվեն Հայաստանի և արտերկրի հայագիտական կենտրոններին, գրադարաններին, դեսպանատներին, գիտակրթական հաստատություններին։ Հեռ․ 010 55 26 32, 010 57 02 83։ 

Մշակույթ

Ժամը 16:00-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում (Պերճ Զեյթունցյան 4) տեղի կունենա թանգարանի մշտական ցուցադրության վերաբացումը և «Ուսուցիչը» ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված Մեծ լուսավորչի անհետացման տարելիցին: Ողջույնի խոսք՝ Խ.Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Արևիկ Ստամբոլցյան: 091 162677։

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում