Ապրիլի 17-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

17 ապրիլ,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին ՀՀ ԱԺ-ում աշխատանքը կշարունակի Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը:

ՀՀ կառավարություն

Ժամը 17:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին ՀՀ ԳԱԱ կլոր դահլիճում /Բաղրամյան 24/ ՀՀ ԳԱԱ գիտության հանրամատչելիացման եւ զարգացման ծրագրերի վարչությունը հրավիրում է գրքի շնորհանդեսի։ Գիրքն իրենից ներկայացնում է հոդվածների ժողովածու, որտեղ տարբեր ոլորտների գիտնականները ներկայացրել են իրենց մասնագիտական ուղղվածության հանրամատչելիացման եւ հանրայնացման կարեւորությունն ու խնդիրները։ Գիտության հանրամատչելիացման եւ զարգացման ծրագրերի վարչությունը հիմնադրվելն է մեկ տարի առաջ եւ այս ժողովածուի շնորհանդեսը կատարած աշխատանքի յուրատեսակ հաշվետվություն է։ Կներկայացվեն նաեւ վարչության առաջիկա ծրագրերն ու անելիքները։

Ժամը 14:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանի, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» տնօրեն Արմեն Հովհաննիսյանի ասուլիսը։ Թեմա. Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ․ իրականացվող ծրագրերն ու սպասվող նորությունները։

Ժամը 14:00-ին Երևան քաղաքի պատմության թանգարանը հրավիրում է մասնակցելու Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ կլոր սեղան-քննարկմանը՝ «Երևանի հուշարձանների պահպանության և հանրայնացման խնդիրները» թեմայով։ Միջոցառման ընթացքում հանդես կգան տարբեր մասնագիտացված հաստատությունների ներկայացուցիչներ՝ Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան, վիմագրագետ Արսեն Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, գիտաշխատող Վահե Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, բաժնի ղեկավար Դիանա Միրիջանյանը, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, ճարտարապետ Աշոտ Հակոբյանը, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ, գիտաշխատող Մերի Սաֆարյանը, Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Գևորգ Օրբելյանը:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 15:00-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հանդիպումերի սրահում տեղի կունենա բացառիկ պանելային քննարկում՝ նվիրված Հայաստանի տեխնոլոգիական կրթության ապագային: Հանդիպումը կանցկացվի հեղինակավոր «Կրթություն և կարիերա» ցուցահանդեսի շրջանակներում: Հայ-ֆրանսիական համագործակցությամբ ստեղծված «Զենիթ» ակադեմիան, որը հիմնադրվել է 2022 թվականին, դարձել է Հայաստանի էներգետիկ և տեխնոլոգիական ապագայի հիմնաքարերից մեկը: Պանելային քննարկման մասնակիցները՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, արևային էներգետիկայի ոլորտի երկարամյա փորձով գործարար Հայկ Չոբանյան, գործադիր տնօրեն, կրթության փորձագետ Հասմիկ Սարգսյան, դասավանդող ավագ մասնագետ Վաղարշակ Օսիպյան, Ակադեմիայի շրջանավարտ, «Էկո Սոլար» ընկերության վաճառքի թիմի ղեկավար Կարեն Ավագյան: Հատուկ հյուր՝ Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանակիր, ֆրանսահայ հայտնի ինժեներ, «Զենիթ» ակադեմիայի համահիմնադիր և կրթական տեխնոլոգիաների ղեկավար Հագոպ Աժամյան: Մասնակցելով քննարկմանը, լրատվամիջոցները կստանան՝ հարցազրույցներ անցկացնելու հնարավորություն բոլոր մասնակիցների հետ, թվային մամուլի փաթեթ՝ ինֆոգրաֆիկաներով և վիճակագրությամբ, «Զենիթ» ակադեմիայի գործունեության ամբողջական հաշվետվություն։ հեռ. 041 100 880:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 14:30-ին Եվրասիա միջազգային համալսարանում (Ազատության 24/2) Էրազմուս+ T-GREEN նախագծի շրջանակներում կանցկացվի «Ինստիտուցիոնալ քաղաքականությունն ու փորձը հանուն կրթության և հետազոտության կայուն զարգացման» խորագրով միջազգային գիտաժողովը: Միջոցառման հարթակը միավորելու է ՀՀ և եվրոպական առաջատար բուհերի ղեկավար կազմերին և կայուն զարգացման ոլորտների մասնագիտական շրջանակներին: Բացմանը ողջույնի խոսքով հանդես կգան՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանը: +374 99 79 89 82:

Մշակույթ

Ժամը 11:00-ին Ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի 2-րդ հարկի օղակաձև սրահում Ազգային գրադարանային շաբաթվա ծրագրի շրջանակում տեղի կունենա «Խորհուրդ են տալիս հրա­տարակիչները. գրքային նորություն­ներ» խորագրով հանդիպում՝ «Էդիթ Պրինտ» հրատարակ­չու­թյան գլխավոր խմբագիր Դավիթ Սամվելյանի հետ։

Ժամը 14:00-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա «Երգերի ծառ» մանկապատանեկան գրական անթոլոգիայի շնորհանդեսը:

Ժամը 16:00-ին Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում /ք.Աբովյան, Բարեկամության հրապարակ 5/ կբացվի «Չարենցի Ռեգինան. մշակութային կամուրջ» ժամանակավոր ցուցադրությունը։ Ցուցադրությունը նվիրված է հայ նկարչուհի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Ռեգինա Ղազարյանի ծննդյան 110-ամյակին։ Ռեգինա Ղազարյանը ոչ միայն թողել է հարուստ գեղարվեստական ժառանգություն, այլև իր անձնական նվիրվածությամբ պահպանել է Եղիշե Չարենցի ձեռագրերը՝ փոխանցելով դրանք ժողովրդին։ Ցուցադրությունն իրականացվում է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ։ 093 878551: 

Հայերեն Русский

Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի

Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը

Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս

Կանանց լիարժեք մասնակցությունը դիվանագիտությանն ու հանրային կառավարմանը վաղուց արդեն միայն հավասարության խնդիր չէ. ՀՀ ԱԳ փոխնախարար

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները

Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել