Ապրիլի 16-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

16 ապրիլ,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին ՀՀ ԱԺ-ում աշխատանքը կշարունակի Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը:

ՀՀ նախարարություններ

Ժամը 11:50-ին ՀՀ ԱԳՆ-ում հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը եւ Տանյա Ֆայոնը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում: Դավիթ Մամյան, Հայկ Մանուկյան, Հայկ Բադալյան, Հայկ Բարսեղյան:

Պետական կառույցներ

Ժամը 09:30-ին AI9 Startup Campus-ում (Երևան, Իսահակյան 9) տեղի կունենա «Սևան ստարտափ սամմիթ 2025» միջոցառմանը նվիրված մամուլի ասուլիս: Ասուլիսի բանախոսներն են՝ ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը: 2025թ հուլիսի 20-26-ը նախատեսվող միջոցառմանը պետությունն այս տարի զգալի ներդրում կունենա: 010590058

Ժամը 12:30-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի, հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչներ Գևորգ Ալեքսանյանի, Սամվել Գևորգյանի, հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2025 թվականի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանի, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Կարեն Ասլանյանի ասուլիսը։ Թեմա. Սլովակիայում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11:00-ին «Grand Hotel Yerevan» հյուրանոցում (Աբովյան 14) տեղի կունենա վարկային պայմանագրի ստորագրման արարողություն՝ ԱրարատԲանկի և FMO Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկի միջև։ Խնդրում եմ տրամադրել լրագրող և օպերատոր, իսկ հարցերի դեպքում ինձ հետ կապ հաստատել 077 731362 հեռախոսահամարով։

Ժամը 11:00-ին Ակնալիճ համայնքի Եզդիական սրբավայրում /Արմավիրի մարզ, Ակնալիճ գյուղ/ եզդիական Նոր տարվա (Çarşema Sor) ժամանակ կկայանա հայ-եզդիական մշակութային փոխըմբռմանը նվիրված միջոցառում, որը կազմակերպել է «Շամս» մարդասիրական ՀԿ-ն՝ «Կամրջելով համայնքներ. զորեղացնելով եզդիների ձայները և խթանելով միջմշակութային համերաշխությունը» ծրագրի շրջանակներում: Միջոցառմանը հրավիրված են նաև հարգարժան շեյխեր և համայնքի ղեկավարներ, ովքեր հանդես կգան ելույթներով: Կլինի Հայ-եզդիական համերաշխության պար ներկայացում:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 12:00-ին ԵՊՀ-ի Աբովյան 52ա հասցեի մասնաշենքի 208 լսարանում տեղի կունենա Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ)  և ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի (ՄԿԶԿ) միջև համագործակցության հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը։ Փաստաթուղթը կստորագրեն ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը և ՄԿԶԿ տնօրեն Նազիկ Հարությունյանը։ 093645564:

Ժամը 17:30-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանում /ՀՖՀՀ, Դավիթ Անհաղթի 10/ տեղի կունենա ՀՖՀՀ Իրավաբանական կլինիկայի պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառմանը հրավիրված են մի շարք բարձրաստիճան հյուրեր, դասախոսներ և ուսանողներ։ Կլինիկայի պաշտոնական բացմանը ներկա կլինի գործընկեր Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի իրավունքի ֆակուլտետի դեկան Օլիվիե Գուն։ +37498061798։

Մշակույթ

Ժամը 14:00-ին Գրականության և արվեստի թանգարանում Հայ կինոյի օրը կնշանավորվի «Ֆրունզիկ Մկրտչյան. չգրված հետադարձ հայացք...» գրքի շնորհանդեսով և գրքի հեղինակի՝ կինոգետ, խմբագիր Ռոբերտ Մաթոսյանի հետ հանդիպմամբ։ Այս գիրքը մեծ արտիստի՝ Մհեր Մկրտչյանի չգրված մենախոսությունն է, որը հեղինակը ձայնագրել է ավելի քան 40 տարի առաջ: Roza Grigoryan, + 374 77 30 34 84:

Հայերեն Русский

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան