Ստորագրվել է Երևան-Լիոն-Լիոնի մետրոպոլիա եռամյա համագործակցության համաձայնագիր

1 րոպեի ընթերցում

Այս օրերին Լիոնում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևան-Լիոն-Լիոնի մետրոպոլիա եռամյա համագործակցության համաձայնագիր է ստորագրել։ Ֆրանսիական կողմից փաստաթուղթը ստորագրել են Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն և Լիոնի մետրոպոլիայի նախագահ Բրունո Բերնարը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Եռամյա գործակցության օրակարգում փորձի փոխանակման և համատեղ նախագծեր իրագործելու հնարավորություններն են, որոնք նպատակ ունեն զարգացնել տեղական ինքնակառավարման համակարգերն ու բարելավել հանրային ծառայությունների մատուցումը:

Կարևորելով համագործակցության խորացումը ֆրանսիական գործընկեր քաղաքների և տարածաշրջանների հետ՝ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ ստորագրված համաձայնագիրը հնարավորություն կտա իրականացնել արդյունավետ գործակցության ծրագրեր բոլոր այն ոլորտներում, որոնք կողմերը համատեղ ընտրել են՝ կանաչապատում, ուրբանիզացիա, մասնագիտական կրթություն, մշակույթ, սպորտ, ֆրանկաֆոնիա, զբոսաշրջություն և այլն:  

 
 

Հայերեն العربية English Español فارسی Français Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով