4 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
15 ապրիլ, 2025
ՀՀ ԱԺ
Ժամը 10։00-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում կմեկնարկի ԱԺ հերթական նիստը։
Պետական կառույցներ
Ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի, ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանի, 2025 թվականի ըմբշամարտի Եվրոպայի առաջնութության արծաթե մեդալակիր Արսեն Հարությունյանի, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Արման Անդրեասյանի, ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վազգեն Թևանյանի ասուլիսը։ Թեմա. Սլովակիայում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում։
Ժամը 16:30-ին ՆԳՆ կրթահամալիրում տեղի կունենա Դավիթ Թումասյանի «Քրեական իրավունքի հատուկ մաս» գրքի շնորհանդեսը: Դավիթ Թումասյանի (հեռ. 093 003095)
Ժամը 17:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահը պաշտոնապես կվերաբացվի՝ բոլորովին նոր տեսքով, բովանդակային նոր լուծումներով, նոր հնարավորություններով: 2021-ից Հայաստանի ազգային պատկերասրահում սկսվել են վերանորոգման աշխատանքները: Վերանորոգման և արդիականացման աշխատանքներ են իրականացվել մի շարք մասնաճյուղերում։ Ժամանակակից լուծումներով են վերաձևավորվել ցուցասրահները: Լրատվամիջոցների համար շրջայցը կիրականացնի Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը՝ մինչև պաշտոնական բացման արարողությունը: Շրջայցի ավարտին Մարինա Հակոբյանը կպատասխանի լրագրողների հարցերին: ՀԱՊ վերաբացման պաշտոնական արարողությանը /ժամը 19:00-ին/ ներկա կլինեն ՀՀ կառավարության անդամներ, մշակութային ոլորտի ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Պաշտոնական բացման արարողության ընթացքում ՀԱՊ-ը պատրաստել է խորհրդանշական անակնկալ։ Մամուլի պատասխանատուներ Նարա Եփրեմյան, հեռ. 099 305341, 077 305341 և Միլենա Քիրամիջյան, հեռ. 094 730350:
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 10:00-ից «Հոլիդեյ Ինն» հյուրանոցի «Երևան» սրահում (Ամիրյան 2) «Բժիշկներ առանց սահմանների» բժշկական մարդասիրական միջազգային կազմակերպությունը հրավիրում է լուսաբանելու Հայաստանում հեպատիտ Ց-ի բուժմանը նվիրված աշխատաժողովը, որը կազմակերպվել է Առողջապահության նախարարության, ԱՀԿ-ի, Երևանի քաղաքապետարանի, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի և այլ գործընկերների հետ համագործակցության շրջանակներում։ Հեռ. 98 09 44 21:
Ժամը 11:30-ին Ազատության 24/1 հասցեում (9-րդ հարկ) կկայանա թվային ինքնության և վստահության ծառայություններ մատուցող imID ընկերության գրասենյակի պաշտոնական բացումը: Ունենալով երկրի թվայնացման ռազմավարություն՝ Հայաստանը ևս խթանում է անձնական տվյալների պաշտպանությունը և թվային տիրույթում վստահելի ու արագ գործընթացների իրականացումը, որոնց հիմքում վստահության ծառայություններ մատուցող ընկերություններն են (Trust Service Providers)։ Միջոցառման ընթացքում տեղի կունենա imID-ի նախագծի շնորհանդեսը, կներկայացվի ընկերության ստեղծման պատմությունն ու գաղափարը, նպատակն ու տեսլականը։ Տեղի կունենա նաև Mobile ID-ի գործող համակարգը՝ imID-ի կողմից ձեռք բերելու գործարքի ստորագրման պաշտոնական արարողությունը։ Միջոցառման ավարտին մասնակիցները հնարավորություն կունենան շրջայց կատարել գրասենյակի տարածքում, ծանոթանալ imID-ի ծառայություններին և պրոդուկտներին։ SPRING PR ընկերություն, +374 99 773544: