Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը գրքեր է նվիրել Գավառի պետական համալսարանին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով բաժինը Գավառի պետական համալսարանին նվիրել է ֆրանսերեն գրքեր: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի պետական համալսարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, գրքերը փոխանցել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով բաժնի կրթական համագործակցության պատասխանատու Դոմինիկ Վեսը։ 

Այնուհետ Դոմինիկ Վեսը և Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը  քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները:

Գրքերի հավաքածուն կազմվել է Ֆրանսիայում գործող "Defis Humanitaires" մարդասիրական կազմակերպության նախագահ Ալեն Բուանեի նախաձեռնությամբ՝ ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսոնի հովանավորությամբ: Ծրագրին իրենց աջակցությունն են ցուցաբերել նաև Ֆրանսիայի Ազգային հրատարակչական միության նախագահ Վենսան Մոնտանը, «Ռենո» հրատարակչությունը և Օվերն-Ռոն-Ալպեր տարածաշրջանային իշխանությունները:

Նվիրատվության մեջ ներառված են ժամանակակից ֆրանսիական գրականության նմուշներ, որոնք կօգտագործվեն համալսարանի ֆրանսերենի դասընթացներում, ինչպես նաև կառաջարկվեն ֆրանսերենին տիրապետող ընթերցողներին: 

Հայերեն Français

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով