Թրամփը հայտարարել է, որ շուտով որոշում կկայացնի Իրանի հարցով

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է շուտով որոշում կայացնել Իրանի հարցով։

«Մենք շատ շուտով որոշում կկայացնենք Իրանի հարցով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփի՝ Սպիտակ տան լրագրողների հետ զրույցից մեջբերել է ՏԱՍՍ գործակալությունը:

Ապրիլի 12-ին Օմանում կայացել են Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների առաջին անուղղակի խորհրդակցություններն իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ։ Իրանի պատվիրակությունը գլխավորել է  արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթկոֆը։ Ինչպես հայտնել են իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարությունում, հանդիպումն անցել է կառուցողականորեն և հանգիստ մթնոլորտում, և կողմերը պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները։

Ապրիլի 13-ին Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ ոչ Օմանում, բայց այդ երկիրը կշարունակի խաղալ միջնորդի դերը։ Axios լրատվական հարթակի աղբյուրները նշել են, որ բանակցությունների անցկացման վայրի փոփոխությունը նախաձեռնել է ԱՄՆ վարչակազմը։ Հարթակը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ ապրիլի 19-ին Հռոմում: 

Հայերեն English ქართული Русский

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը