Ապրիլի 14-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

14 ապրիլ,  2025            

ՀՀ նախարարություններ

ժամը 14:00-ին Ալեքսանդր հյուրանոցում (Երևան. Աբովյան փող., 3/4 շենք)  տեղի կունենա բարձր տեխնոլոգիական ոլորտի հարկային արտոնությունների և պետական աջակցության թեմայով աշխատաժողով, որը կազմակերպել է ՏՀՏ գործատուների միությունը՝ ՀՀ ԲՏԱ նախարարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և ITReports-ի հետ միասին:

Աշխատաժողովի նպատակն է սպառիչ պատասխաններ տալ այն բոլոր ՏՀՏ ընկերությունների ներկայացուցիչներին, ում հետաքրքրում է ոլորտի հարկային արտոնությունները և պետական աջակցության ծրագիրը։

Բանախոսներն են՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Գասպարյանը, Արամ Խաչատրյանը (EIF) և Դավիթ Նիկողոսյանը (ITReports):

Աշխատաժողովի ընթացքում կքննարկվեն հետևյալ հարցերը՝

Ի՞նչ գործիքներ են նախատեսվում պետական աջակցության շրջանակներում
Ո՞ւմ նկատմամբ են կիրառվելու հարկային արտոնությունները

Պետական կառույցներ

ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայության շենքում (hասցե՝ 0054, ք․ Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 շենք) տեղի կունենա Զանգերի կենտրոնի բացման արարողությունը:

Լրատվամիջոցները հրավիրվում են լուսաբանել միջոցառումը տեղական ժամանակով 14։45-15:45-՝ համաձայն նախնական հավատարմագրման:

Ակնկալվում է, որ միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես կգան Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրինության բաժնի ղեկավար Շնուց Դյուրը և ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար Նելլի Դավթյանը։

Լրատվամիջոցների ներկայացուցիչների նախնական հավատարմագրումը պարտադիր է՝ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի միջոցով՝ մինչև ս․թ․ ապրիլի 14-ը, երկուշաբթի, տեղական ժամանակով 11։00։ Առանձին մամուլի ասուլիս կամ հարցուպատասխան չի նախատեսվում։ Միջոցառման աշխատանքային լեզուներն են անգլերենը և հայերենը՝ համաժամանակյա թարգմանությամբ:

Կոնտակտային անձ՝ (Երևան) Աննա Սահակյան բջջ՝. +374 93 36 78 38, էլ-հասցե՝ anna.sahakyan@coe.int , (Ստրասբուրգ) Տատիանա Բաևա Ֆրանշոն (Tatiana Baeva-Frachon), հեռ՝. +33 6 85 11 64 93

ժամը 12֊ին ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանում Ազգային գրադարանային շաբաթի մեկնարկի կապակցությամբ տեղի կունենա Լևոն Լաճիկյանի  "Պոլիսը` Հին եւ նոր" պատկերագրքի շնորհանդեսը։ Վերջինս կուղեկցվի "Պոլիսը եւ հայերը" թեմայով։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

ժամը 11։00-ին Մաշտոցի պուրակում տեղի կունենա «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ճեպազրույցը։

Թեման՝ ՀՀ ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացրած նախագծերը, որոնք վերաբերում են քաղաքային տրանսպորտի թանկացմանը, քաղաքացիներին «տուգանքի մատերիալ» դարձնելուն և «Մայր Հայաստանի» նախաձեռնության արգելափակմանը։

ժամը 11:00-ին արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը պլանավորում է բողոքի ակցիաներ ՀՀ արտգործ նախարարության և դատախազության շենքերի առջև՝ ներկայացնելու արցախցիներին վերաբերելի պահանջները։ 

 

 

 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում