1 րոպեի ընթերցում
Ռուսաստանը 270 տոննա ցորեն է փոխանցել Տաջիկստանին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ հղում անելով Դուշանբեում ՌԴ դեսպանության մամուլի ծառայությունը։
Օգնության այդ խմբաքանակը Դուշանբեում ՌԴ դեսպանության աշխատակիցները հանձնել են Կրթության և գիտության նախարարությանը՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի դպրոցական սննդի ծրագրի շրջանակում: