Ապրիլի 12-ի միջոցառումների անոնս

1 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

12 ապրիլ,  2025            

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11։00-ին Ձայնի միջազգային օրվան ընդառաջ Կոնգրես հյուրանոցում տեղի կունենա իրազեկման արշավ-հանդիպում։ Միջոցառումը նպատակ ունի բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ձայնի կարևորության մասին և խթանել ձայնային առողջության պահպանումը։ Իրազեկման արշավը բաց է ոչ միայն բժիշկների, այլև բոլոր նրանց համար, ովքեր ձայնը օգտագործում են որպես արտահայտման միջոց՝ դերասաններ, վոկալի մասնագետներ, երաժիշտներ, հաղորդավարներ, հեռուստալրագրողներ և այլք։ 

Հրավիրված բանախոսներն են քիթ-կոկորդ-ականջաբան, ֆոնիատոր Էլյա Մուրադյանը, գաստրոէնտերոլոգ-լյարդաբան, ԵՊԲՀ դասախոս Աննա Հազոյանը:

 

Ժամը 12։00-ին Թեքեյան կենտրոնում՝ (Խանջյան 50) տեղի կունենա «Մեծ հայրենականում մեր հաղթանակի 80-ամյակը արցախցի երեխաների սրտերում» մրցույթ-հանդիսությունը։  

Կազմակերպիչներն են «Հայ-ռուսական բարեկամության և համագործակցության միություն» և «Արցախի մայրություն» ՀԿ-ները։  Սիրով հրավիրում ենք մեր հաղթանակների գեղարվեստական պատկերման արցախցի երեխաների մրցույթ-հանդիսությանը։  

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում