Ապրիլի 11-ի միջոցառումների անոնս

7 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

11 ապրիլ,  2025            

ՀՀ նախարարություններ

ժամը 10:00-ին Անի Պլազա հյուրանոցում (հասցե՝ Երևան, Սայաթ Նովա 19) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Հայաստանում ապրիլի 13-19-ն անցկացվելիք տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությանը: 

Մամուլի ասուլիսի բանախոսներն են՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արամ Սարգսյանը:

ժամը 11:00-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ»  միջազգային ցուցահանդեսի ամփոփիչ ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն նախորդ տարվա սեպտեմբերի 21-ից գործող ցուցահանդեսի արդյունքները։

Ասուլիսի բանախոսներն են՝

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյան

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալահեր

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյան

Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյան

«Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյան

Պետական կառույցներ

ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ Արտակ Հարությունյանի ասուլիսը։

ԹԵՄԱ-  Կառավարությունը լրացուցիչ սոցիալական աջակցություն կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին։

Հրավիրում ենք լուսաբանման: Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ուշադրություն դարձնել հասցեին. մենք գործում ենք նոր՝ Աբովյան 9 հասցեում։

+374 91 62 18 38 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 09:00-ից Common Ground հյուրընկալ միջավայրում /Բաղրամյան պողոտա 6/ VIVA հիմնադրամի *ծննդյան օրը, հրավիրում ենք ձեզ մասնակցելու *Բաց սրտերի օրվան և ավանդական տարեկան մամուլի ասուլիսին։ Միջոցառման ծրագիր. 09:00-12:00-ը՝ Արյունատվության կայան, 12:00-14:00-ը՝ առաջին բուժօգնության դասընթացներ, 13:00-14:00-ը՝ մամուլի ասուլիս և հիմնադրամի տարեկան հաշվետվություն: Ասուլիսի ընթացքում հիմնադրամը կներկայացնի իր նոր հեռաբժշկական նախագիծը, որը կոչված է էական փոփոխություն մտցնելու սահմանամերձ գյուղերում բժշկական օգնության հասանելիության ոլորտում։ +374 95 615565։

ժամը 15:30-ին Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում (Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնի 5-րդ հարկ)  տեղի կունենա «Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ՍՊԸ-ի պարտատոմսերի Ցուցակման պաշտոնական արարողությունը; Դրանք ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։ 

«Քրաուդֆանդինգ Ֆորմուլա ՍՊԸ»-ն՝ TCF-ը որպես հայտնի միջազգային մարքեթինգային գործակալություն, պարտատոմսերի թողարկող իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում։

Սիրով հրավիրում ենք լուսաբանման։ Ռոզա Գրիգորյան՝  (+ 374) 77 30 34 84

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 11։00-ին Երկրաբանի օրվա կապակցությամբ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում (1-ին մասնաշենք, 3-րդ հարկ) տեղի կունենա ֆիլմի դիտում, այնուհետև Գագիկ Կարապետյանի անվան ինտերակտիվ լսարանի բացում։ 

Ժամը 12։00-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում (կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ) կմեկնարկի հանդիսավոր նիստ, որի շրջանակում տեղի կունենան ֆոտոգրքի շնորհանդես, հուշամեդալների և շնորհակալագրերի հանձնում։ Նիստի ընթացքում զեկուցումներով հանդես կգան ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը, «Լիդիան Արմենիա» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը, ԵՊՀ երկրաֆիզիկայի, ճարտարագիտական երկրաբանության և ջրաերկրաբանության ամբիոնի պրոֆեսոր Սարգիս Հայրոյանը և ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի դոցենտ Ռուբեն Մովսեսյանը։

Մամուլի ակումբներ

ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրությունների արդյունքները դատարանն անվավեր է ճանաչել քվեարկությունից չորս տարի անց» թեմայով։ 
 
Բանախոսներ՝

Դավիթ Ղազարյան՝  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախկին դասախոս

Արամ Միքայելյան՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Գյուղատնտեսական թունաքիմիկատների ստացում և որակի վերահսկում» գիտահետազոտական լաբորատորիայի նախկին ղեկավար

Ժամը 12։00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա ՓՄՁ-ների ներկայացուցիչներ Կարինե Գևորգյանի, Սերգեյ Խաչատրյանի և Անուշ Նուրիջանյանի համատեղ ասուլիսը։

Փոքր և միջին ձեռնարկատերերը, հաշվապահները և իրավաբանները վերսկսում են բողոքի ակցիաները հարկային վատթարացնող փոփոխությունների դեմ։ Ապրիլի 14-ին ժամը 11։00-ին կառավարության շենքի առաջ կլինի հանրահավաք, որտեղ 1000-ից ավելի ստորագրություններով դիմումը կներկայացվաի վարչապետին։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքին: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։

Մշակույթ

Ժամը 19:00-ին Կինոյի տանը «Ա1+»-ը հրավիրում է մասնակիցը դառնալ Մարտին Վարդազարյանի ծննդյան տարեդարձին նվիրված երեկոյին ու միասին դիտել Մաեստրոյին նվիրված «Չորեքշաբթի հինգնանց կեսին» ֆիլմը: 

ժամը 16:00-ին Պատմության թանգարանում տեղի կունենա «Ֆրիվոլիետի նրբագեղությունը. ձեռագործ զարդեր՝ թանկարժեք եվ կիսաթանկարժեք քարերով» խորագրով  ցուցահանդեսի բացումը։ 

Ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանի ժողովրդական վարպետ, Ռուսաստանի Դաշնության Արվեստի պալատի  և Նկարիչների միջազգային ֆեդերացիայի  անդամ Օլգա Հակոբյանի յուրօրինակ  աշխատանքները:

Հայերեն Русский

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան