Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ը բարձրացնում է չինական ապրանքների մաքսատուրքերը մինչև 125 տոկոս

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը բարձրացնում է չինական ապրանքների մաքսատուրքերը մինչև 125 տոկոս

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Չինաստանից ներկրվող մաքսատուքերը 125%-ի հասցնելու մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԱՄՆ-ի նախագահի՝ Truth սոցիալական կայքում կատարած գրառման մեջ։ 

«Հաշվի առնելով այն անհարգալից վերաբերմունքը, որ Չինաստանը ցուցաբերել է աշխարհի շուկաների նկատմամբ, ես սույնով բարձրացնում եմ Չինաստանի համար Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից սահմանված մաքսատուրքը մինչև 125%, որն անմիջապես ուժի մեջ է մտնում»,-գրել է ԱՄՆ-ի նախագահը: 

Թրամփը հույս է հայտնել, որ մոտ ապագայում «Չինաստանը կհասկանա, որ ԱՄՆ-ին և այլ երկրներին շահագործելու ժամանակաշրջանը այլևս ոչ կենսունակ է և ոչ էլ ընդունելի»:

«Մյուս կողմից, և ելնելով այն փաստից, որ ավելի քան 75 երկրներ կոչ են արել Միացյալ Նահանգների ներկայացուցիչներին, այդ թվում՝ Առևտրի, Գանձապետարանի և Միացյալ Նահանգների առևտրային ներկայացուցչին, բանակցություններ վարել առևտրի, առևտրային խոչընդոտների, մաքսատուրքերի, արժույթի մանիպուլյացիայի և ոչ դրամական մաքսատուրքերի վերաբերյալ քննարկվող հարցերի լուծման շուրջ, և որ այդ երկրները իմ խնդրանքով չեն ձեռնարկել որևէ այլ գործողություններ ԱՄՆ-ի դեմ, ես թույլատրել եմ 90-օրյա դադար և էականորեն իջեցված փոխադարձ մաքսատուրք՝ այդ ժամանակահատվածում՝ 10 տոկոս, որը նույնպես անմիջապես ուժի մեջ է մտնում»,-մանրամասնել է Դոնալդ Թրամփը։

Ավելի վաղ, Չինաստանի իշխանությունները որոշում են ընդունել ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար մաքսատուրքերը 34%-ից բարձրացնել մինչև 84%:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում