Ապրիլի 10-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

10 ապրիլ,  2025            

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 14:00-ին «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում (Ամիրյան 2) կկայանա Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ պանելային հանդիպում-քննարկում։ Բանախոսներն են՝ Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը և միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը։ Քննարկման ժամանակ կներկայացվի ռազմագերիների վերաբերյալ գործերի ընթացիկ վիճակը և թե Հայաստանի Հանրապետությունը և հայ հանրությունն ինչ անելիքներ ունեն նրանց վերադարձնելու համար։ Հնարավորություն կլինի մասնագետներին ուղղելու հարցեր։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

ժամը 15:00-17:00-ին Երևանի «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցում  Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը ներկայացնելու է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության անկախ գնահատման արդյունքները, որն իրականացվել է Շվեդիայի կառավարության աջակցությամբ։ Գնահատումն իրականացվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից մշակված մեթոդաբանությամբ՝ վերլուծելով կոմիտեի աշխատանքը վեց հիմնական չափումների շրջանակում՝ կառույցի անկախություն, ռեսուրսներով ապահովվածություն, հաշվետվողականություն, կոռուպցիոն հանցագործությունների քննություն, հակակոռուպցիոն կրթություն և միջազգային համագործակցություն։ Բացի այդ, վերլուծվել է կոմիտեի համապատասխանությունը Ջակարտայի սկզբունքներին, ինչպես նաև ներքին և արտաքին գործոնների ազդեցությունը։ Գրանցումը՝ 14:30-ից:

Բացման խոսք 

Սոնա Այվազյան - Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն 

Արթուր Նահապետյան - ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար (ենթակա է հաստատման) 

Կլաս Վալդենստրյոմ - Երևանում Շվեդիայի դեսպանության զարգացման համագործակցության բաժնի ղեկավար:

Մամուլի ակումբներ

Ժամը 13:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` «ՓՄՁ-ները վերսկսում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ շրջանառության հարկի վատթարացնող նորմերի» թեմայով։

13։00-ի բանախոսներ՝ Կարինե Գևորգյան՝ ՓՄ ձեռնարկատեր, Անուշ Նուրիջանյան՝ ՓՄ ձեռնարկատեր:

13։30-ի բանախոսներ՝ Արթուր Գևորկյան՝ ՓՄ ձեռնարկատեր, Զոյա Թորոսյան՝ ՓՄ ձեռնարկատեր, Իռա Ասատրյան՝ ՓՄ ձեռնարկատեր:

Փոքր և միջին ձեռնարկատիրությունների ներկայացուցիչները, ամփոփելով առաջին եռամսյակը, վեր են հանել ընդունված որոշումներից բխող խնդիրներն ու մարտահրավերները։ Ավելի քան 1000 ստորագրություն է հավաքվել ՀՀ վարչապետին ուղղված՝ 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած շրջանառության հարկի դրույքաչափերը կասեցնելու պահանջով։

Մշակույթ

Ժամը 14։00-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա ֆրանսիական «ARAM» հետազոտության և հայկական հիշողության արխիվների միության կողմից թանգարանին Ցեղասպանության փաստավավերագիր նյութերի նվիրատվության արարողությունը։  

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան