«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը շատ կարևոր է և համահունչ է մեր հայեցակարգին․ ԱԶԲ-ի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն

2 րոպեի ընթերցում

Հայաստանը որքան շատ ինտեգրված լինի տարածաշրջանային տնտեսական մեծ ծրագրերում, այնքան քիչ կլինի պատերազմի հավանականությունը, և այդ հանգամանքը ներդրողներին ավելի շատ վստահություն կներշնչի։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը հայտնեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը լրագրողների համար կազմակերպված մամլո ասուլիսում։

Նա հավելեց, որ որքան խաղաղության գործընթացն ավելի առաջ գնա Հարավային Կովկասում, այնքան ավելի մեծ հնարավորություններ կստանան գործարարները, բիզնեսի տարբեր ճյուղերի ներկայացուցիչները։  

«Հայաստանը գտնվում է բավականին լարված տարածաշրջանում, ինչը պայմանավորված է աշխարհաքաղաքական զարգացումներով՝ սկսած Իրանից մինչև Լիբանան և Իսրայել, ուստի Հայաստանի իշխանությունների կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն այդ առումով շատ կարևոր է և համահունչ է մեր հայեցակարգին։ Այն կնպաստի տնտեսական ինտեգրացիային, ինչն իր հերթին հիմք կհանդիսանա երկարաժամկետ տնտեսական աճի համար»,- ասաց ԱԶԲ-ի հայաստանյան մշտական առաքելության տնօրենը։     

Լամբերտը օրինակ բերեց երկրորդ աշխարհամարտից հետո համապատասխան համաձայնագրով ամրագրված ածուխի և պողպատի ընդհանուր շուկայի ստեղծումը, ինչն ի սկզբանե միտված էր ածուխի և մետալուրգիական արդյունաբերության արտադրության արդիականացմանն ու բարելավմանը և այդ ոլորտներում զբաղվածության խնդիրների լուծմանը։ 

«Դա նաև կարևոր պլատֆորմ էր արդյունավետ երկխոսության համար, քանզի հիմք հանդիսացավ Եվրամիության ձևավորման համար։ Ամենևին էլ պատահական չէ, որ դրա շնորհիվ Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև պատերազմի հավանականությունը չեզոքացվեց, և սկիզբ առան ինտեգրացիոն գործընթացներ։ ԱԶԲ-ն հույս ունի, որ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը նույն ազդեցությունը կունենա այս տարածաշրջանում և բոլոր երկրների միջև կհաստատվեն սերտ կապեր»,- ասաց Լամբերտը։  

Հայերեն English فارسی Русский

Մայամիի օդանավակայանում Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել. կան զոհեր և վիրավորներ

Ինդոնեզիայում յոթ օդանավակայան է փակվել հրաբխային մոխրի տարածման պատճառով

Հյուսիսային Կորեայի առաջնորդը ներկայացրել է «Կանգ Կոն» նոր կործանիչը

ԱՄՆ նախագահի բանագնացները դրական են գնահատել ուկրաինական պատերազմի հարցով մոսկովյան բանակցությունները

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ