Ապրիլի 9-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

09 ապրիլ,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 11:00-ին ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ՝ «Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով: 

Ժամը 11:00-ին Ազգային ժողովի 334 սրահում Գիտության, կրթության, մշակույթի,
սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը
«Գիտուժ» նախաձեռնության հետ համատեղ նախաձեռնում է քննարկում՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 14:15-ին Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության գրասենյակում («Կամար» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ, կենտրոնական վերելակից աջ) ԱԶԲ-ն կհրապարակի իր առաջատար տնտեսական հրապարակումը՝ Ասիական զարգացման հեռանկարներ 2025-ը, որտեղ կներկայացվի ԱԶԲ տնտեսական կանխատեսումները 2025-2026թթ համար։ Զեկույցը կտրամադրի համապարփակ վերլուծություններ և պատկերացումներ տարածաշրջանի տնտեսությունների, այդ թվում՝ Հայաստանի վերաբերյալ տնտեսական կանխատեսումները: Մամուլի ասուլիսի բանախոս՝ ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտ: + 374 43 997710 :

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 10:30-ին ԵՊԲՀ, Ն.Խոստիկյանի անվան լսարանում (մուտքը՝ Հերացի փողոցից, առաջին հարկ) կկայանա «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» երկօրյա կոնֆերանսը, որին բացման խոսքով հանդես կգա Գերմանիայի Սաքսոնիա նահանգի մշակույթի նախարար Ռայներ Ռոբրան: Նշենք, որ ներկայացուցչական այս միջոցառման շրջանակում Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի մասնագետները հանդես կգան դասախոսություններով, կիրականացվեն գործնական աշխատանքներ: 010 301 000 ներքին 211:

Մշակույթ

Ժամը 12:00-ին Հայաստանի կինոյի հիմնադրամում (Տերյան 3ա) «ՌեԱ» փառատոնը (ReA Fest) հրավիրում է կինոյի և անիմացիոն ոլորտների պրոդյուսերներին՝ մասնակցելու France TV-ի երիտասարդական և կրթական բաժնի տնօրեն Պիեր Սիրակուզայի հետ հանդիպմանը: Պիեր Սիրակուզայի հետ բացառիկ հանդիպման ընթացքում կինոյի և անիմացիոն ոլորտների պրոդյուսերները հնարավորություն կունենան ծանոթանալու France TV-ի գործունեության մանրամասներին, անիմացիոն ֆիլմերում, հեռուստաշարերում (ինչպես մանկական, այնպես էլ ոչ մանկական), գեղարվեստական և փաստավավերագրական  ֆիլմերում ներդրման ծրագրերի ու արտադրման գաղտնիքների մասին։ Հանդիպման ավարտին մասնակիցները հյուրի հետ նաև հարց-պատասխանի հնարավորություն կունենան։ SPRING PR-ընկերություն, +374 99 773544:

Սպորտ

Ժամը 12:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի մամուլի ասուլիսը: Մեդիայի ներկայացուցիչները պետք է ներկայանան իրենց լրագրողական անցագրերով:

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում