Ապրիլի 8-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

08 ապրիլ,  2025            

Մշակույթ

Ժամը 16:30-ին Գրականության և արվեստի թանգարանում (Արամի 1) Հայաստանի գրականության և արվեստի թանգարանի ու Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Արվեստի հիմնադրամի համագործակցության շրջանակում տեղի կունենա «Նովալիսյան սրահ» գեղարվեստական ինստալիացիայի և Վ.Կորգանովի հավաքածուի գերմաներեն վավերագրերի ժամանակավոր ցուցադրության բացումը։ Հալլեցի գծանկարիչ Սեբասթիան Գերսթենգարբեի Նովալիսյան սրահում ամեն բան պտտվում է սանրվածքների, տեքստերի, վայրերի, մթնոլորտի և առօրյա կյանքի շուրջ: Միջոցառմանը ներկա կլինեն Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Ռայներ Ռոբրան և Արվեստի հիմնադրամի տնօրեն Մանոն Բուրսիանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Գյոթեի կենտրոնի ղեկավար Յան-Թալե Քյուլինգը, Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամներ, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ։

Ժամը 18:00-ին Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահի նախասրահում եւ համերգասրահում Հայաստանի կոմպոզիտորների միության ու Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախաձեռնությամբ, Հայաստանի նկարիչների միության հետ համատեղ կկայանա Գարնանային համերգ-ցուցահանդես: Նախասրահում կցուցադրվեն Մանոն-Արմինե Ավետիսյանի, Լիանա Օհանյանի, Իրինա Սաղյանի կտավները, իսկ համերգասրահում՝ նախագծի համերգային բաժինը: Նախագծի հեղինակ՝ ԵՊԿ դոցենտ, արվեստագիտության թեկնածու Նարինե Ավետիսյան:

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում