ՀՀ ԱԺ փոխնախագահն ու ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի պատվիրակության ղեկավարը քննարկել են մի շարք հարցեր

2 րոպեի ընթերցում

Տաշքենդում անցկացվող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պատվիրակության ղեկավար, Միջխորհրդարանական միության փոխնախագահ Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիի հետ:

ԱԺ փոխնախագահը նշել է, որ ԱՄԷ-ն Հայաստանի կարեւոր եւ վստահելի գործընկերներից է:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Հակոբ Արշակյանը կարեւորել է օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության զարգացումը եւ ընդգծել, որ խորհրդարանական տարբեր ձեւաչափով հարթակները հնարավորություն են ընձեռում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր քննարկել:

Հակոբ Արշակյանը գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում իրադրությունը՝ կարեւորելով տարածաշրջանում խաղաղության հաստատումը եւ վերահաստատելով Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին:

Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիին իր աջակցությունն է հայտնել Հայաստանի՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին եւ ընդգծել գլոբալ անկայունության պայմաններում կառուցողական քայլերի անհրաժեշտությունը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր:

ՀՀ ԱԺ փոխնախագահը գործընկերոջը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ շեշտելով, որ ենթակառուցվածքների ապաշրջափակումն իր ազդեցությունն է ունենալու ոչ միայն տարածաշրջանում, այլ նաեւ դրանից դուրս:

Պատվիրակության կազմում են Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը, ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:

Հայերեն العربية English ქართული Русский Türkçe

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն