Վարդենիս համայնքի Խաչաղբյուր գյուղում առաջատար ֆերմա է բացվել

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր բնակավայրում «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս-2» ծրագրի շրջանանակներում առաջատար ֆերմա է բացվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, ֆերմայի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Կլաուս Կապպերը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ նախագահ Մկրտիչ Այվազյանը, «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս-2» ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը, հյուրեր։ 

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը բարձր է գնահատել «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի գործունեությունը և աջակցությունը պետական ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Կլաուս Կապպերն ընդգծել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ տարիների արդյունավետ համագործակցությունը Հայաստանում անասնապահության զարգացման և գյուղատնտեսության ոլորտում ավստրիական լավագույն փորձի տեղայնացման գործում։ 

Գեղարքունիքի մարզպետի տելակալ Ջանիկ Բազեյանն էլ կարևորել է մարզում անասնապահության զարգացման, անասնաբուժական կետերի և սպանդանոցների վերազինման ուղղությամբ ՌԶԳ ՀԿ-ի իրականացրած ծրագրերը։

Այնուհետ հյուրերը շրջայց են կատարել ֆերմայի տարածքում, ծանոթացել գործունեության պայմաններին։ 

Ֆերմայի սեփականատեր Պետրոս Պետրոսյանը հյուրերին ներկայացրել է ծրագրային միջամտությունները ֆերմայի ստեղծման և իր՝ որպես ֆերմերի կարողությունների զարգացման գործում՝ ընդգծելով ծրագրի շրջանակում փորձի փոխանակման այցերն Ավստրիա և Ֆրանսիա։ 

Պատվիրակությունն այցելություն է կատարել նաև Լուսակունք բնակավայրում հիմնված անասնաբուժական կետ և Վարդենիս համայնքում գործող «Արմեն Հարությունյան» ԱՁ սպանդանոց։ 

«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավորի` Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: 

Հայերեն

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Հայաստանում ինձ զգում եմ այնպես, ինչպես դրախտում. Սև Օհանյան