Ապրիլի 7-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

07 ապրիլ,  2025            

Պետական կառույցներ

Ժամը 10:30-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի կունենա ԵՄ-ն հանուն էներգետիկայի (EU4Energy) ծրագրի՝ «Արևելյան գործընկերության երկրներում մաքուր էներգիայի անցման խթանում» ծրագրի կոնֆերանսը: Ներկա կլինեն՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: ՀՀ ՀԾԿՀ, մամուլի քարտուղար Լիանա Ազիզյան, +374 15 58 80 80(205):

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի ասուլիսը։ Թեմա. Կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները՝ վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում։

Ժամը 14:00-ին Հայաստանի պատմության թանգարանում Մայրության տոնի և «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության շրջանակում կկայանա պանելային քննարկում՝ նվիրված հասարակության մեջ մայրերի ունեցած դերին։ Քննարկման վարող՝ Հայաստանի պատմության թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյան: Խոսնակներ՝ Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող, ֆոնդապահ Արմինե Զոհրաբյան, ԿԳՄՍ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյան, հեռուստահաղորդավարուհի Մերի Ներսիսյան, հաղորդավարուհի, մշակութային նախագծերի ղեկավար Գոհար Գասպարյան, դերասանուհի Նարինե Պետրոսյան, հոգեբան, «Deep Parenting. ծնողությունը խորքից» փոդքաստի հեղինակ և վարող Աննա Վելիցյան: 055 520691:

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում