Մարտուն Գրիգորյանը հայտարարել է՝ Գյումրիի քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ քանակությամբ քվե կտան Վարդան Ղուկասյանին

3 րոպեի ընթերցում

‹‹Մեր քաղաքը›› դաշինքը անհրաժեշտ քանակությամբ քվե կտա Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է դաշինքը գլխավորող Մարտուն Գրիգորյանը:

«Եվ այսպես, ‹‹Մեր քաղաքը›› դաշինքը հայտարարում է, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության»,-տեղեկացրել է Գրիգորյանը:

Նա հավելել է, որ դա իր քաղաքական անցած ճանապարհի բարդագույն ու ծանր որոշումն է եղել, որի մասին շատ երկար է մտածել ու մեծ դժվարությամբ է եկել դրան։

Նա հիշեցրել է, որ քարոզարշավի ընթացքում բացահայտ խոսել է այն մասին, թե ինչ է լինելու ընտրություններից հետո, եթե քաղաքապետ ընտրվի Վարդան Ղուկասյանը։ 

«Մնում եմ նույն համոզմունքին, որ նա ամենախոցելի թեկնածուն է` քրեական գործերով պայմանավորված»,- ընդգծել է Գրիգորյանը; 

Նա նաև նկատել է, որ վտանգների մասին այս ընթացքում ուղիղ կամ միջնորդավորված խոսել է, հատուկ զգուշացրել է մյուս թեկնածուներին, մասնավորապես՝ Ռուբեն Մխիթարյանին ու Կարեն Սիմոնյանին:

«Այս երկու թիմերը շատ լավ գիտենալով այս մասին՝ անհասկանալի շտապողականությամբ հայտարարեցին իրենց քայլերի և տվյալ թեկնածուին սատարելու մասին, որով անհնարին դարձրեցին քննարկելու այլընտրանքային, քիչ խոցելի տարբերակ գտնելու ճանապարհը»,- նշել է Գրիգորյանը:

Մարտի 30-ին կայացած Գյումրիի ավագանու ընտրություններում առավելագույն ձայները ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 36.8 տոկոս։ Ընտրական շեմը հաղթահարել են նաև Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը (20.71%), «Մեր քաղաքը» դաշինքը (15.85%), «Իմ հզոր համայնք» կուսակցությունը (7.94%) և «Մայր Հայաստան» դաշինքը (6.18%)։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հավաքած ձայները բավարար չեն, որպեսզի կուսակցությունը միանձնյա կարողանա համայնքի ղեկավար ընտրել։ Անցողիկ շեմը հաղթահարած մյուս 4 ընդդիմադիր ուժերի ղեկավարները հայտարարել են, որ իշխող ուժի հետ որևէ դեպքում կոալիցիա չեն կազմի։ Եթե ընդդիմադիր  4 ուժերը միավորվեն, կկարողանան համայնքի ղեկավար ընտրել։ 

Ընդդիմադիր երկու ուժ՝ «Մայր Հայաստան» դաշինքն ու «Իմ հզոր համայնք» կուսակցությունն արդեն իսկ հայտնել էին Վարդան Ղուկասյանին սատարելու պատրաստակամության մասին, սակայն առանց «Մեր քաղաքը» դաշինքի աջակցության ավագանու մեծամասնություն ձևավորել չէին կարողանա։ 

Հայերեն English

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին