Ապրիլի 4-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

04 ապրիլ,  2025            

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովի նախագահ Իզաբել Աբգարյանի ասուլիսը։ Թեմա. Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի աշխատանքներն ու առաջիկա անելիքները։

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի ասուլիսը։  Թեմա. գարնանային վարարումների ռիսկը, ջրամբարների լցվածության, Սևանա լճի մակարդակի ցուցանիշները, ինչպես նաև ապրիլ ամսվա և առաջիկա օրերի եղանակային պայմանների կանխատեսումը։

Ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում (Մարշալ Բաղրամյան 24ա) կբացվի «Շոուշան քարի հմայքը» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Երկրաբանի միջազգային օրվան։ Ցուցահանդեսում կներկայացվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ֆուջիան նահանգի ոչ նյութական մշակութային ժառանգությունը։ Կցուցադրվեն Ֆուջիան նահանգի դեկորատիվ-կիրառական արվեստի գանձերը, այդ թվում՝ Շոուշանի քար, փայտի փորագրության իրեր, հախճապակուց առարկաներ, լաքապատած փայտի ցուցանմուշներ, յուրահատուկ տեխնիկայով արված նկարներ, ծխամաններ:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 16:00-ին «Բարպաշտ սերունդ» ՀԿ դահլիճում /Կորյունի 19ա/ կկայանա «Հատուկ ռազմական օպերացիա՝ 3 տարի. արդյունքներ, նվաճումներ եւ հեռանկարներ» թեմայով գիտա-գործնական կոնֆերանս: Կոնֆերանսը տեղի կունենա Ռոսսոտրուդնիչեստվոյի երեւանյան գրասենյակի աջակցությամբ: Զեկույցով հանդես կգա ՌԴ ԱԳՆ-ի հատուկ դեսպան Կիևի ռեժիմի հանցագործությունների հարցերով, պ.գ.թ. Ռոդիոն Միրոշնիկը: Իրավունք:

Մշակույթ

Ժամը 16:00-ին Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը /Մաշտոցի 7/ հրավիրում է Ջավեդ Վասսեհի անհատական ցուցահանդեսի բացմանը: Ջավեդ Վասսեհը ծնվել է Աֆղանստանում: Մանկությունը հիշվող էր և հաճելի, բայց պատերազմի պատճառով ավելի քան 30 տարի առաջ տեղափոխվեց Եվրոպա: +374 10 539637:

Սպորտ

Ժամը 15:00-ին «Անի Պլազա» հյուրանոցի նիստերի դահլիճում (Սայաթ Նովա 19) Հայաստանի հոկեյի ֆեդերացիան հրավիրում է ապրիլի 13-19-ը տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությանը նվիրված մամուլի ասուլիսին: Ասուլիսի մասնակիցները կլինեն՝ Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի նախագահ Վահրամ Սարգսյանը, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վադիմ Գուսկովը, ինչպես նաև հավաքականի հոկեյիստներից մեկը։ Կներկայացվի նաև թիմի համազգեստը և հայտնի կդառնա թիմի ավագը։ Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի և Հայաստանի հոկեյի լիգայի մամուլի ծառայության ղեկավար Իգոր Սարիչև, +374 91 612 607:

Հայերեն Русский

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան