Երևանն ու Մոսկվան պահպանում են երկխոսության բարձր մակարդակը․ Լավրով

3 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Երևանին և Մոսկվային հաջողվում է պահպանել քաղաքական երկխոսության բարձր մակարդակ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ ԱԳ նախարարի շնորհավորական ուղերձն՝ ուղղված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։

«Չնայած ռուս-հայկական դաշինքը դրսից խարխլելու փորձերին՝ մեզ հաջողվել է պահպանել քաղաքական երկխոսության և արտաքին քաղաքականության համակարգման բարձր մակարդակ, ինչպես նաև երկկողմ ու ընդհանուր ինտեգրացիոն տարածքի ձևաչափով մեծացնել առևտրատնտեսական համագործակցությունը»,- ընդգծել է նախարար Լավրովը։

Վերջինս նաև հավելել է, որ  Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է շարունակել համատեղ աշխատանքը՝ նպատակ ունենալով հետագայում խորացնել և բարելավել գործընկերության արդյունավետությունն՝ ի շահ երկու երկրների քաղաքացիների և Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման։

«Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 33-րդ տարեդարձի կապակցությամբ»,-իր ուղերձում նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։ 

Սերգեյ Լավրովի բնորոշմամբ՝ երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման իրադարձությունը նշանավորել է Մոսկվայի և Երևանի միջև երկկողմ հարաբերությունների ժամանակակից փուլի սկիզբը: 

«Հիմնվելով հոգևոր և բարոյական արժեքների ընդհանրության, միջոլորտային և հումանիտար շփումների ավանդական հզորության վրա՝ Ռուսաստանը և Հայաստանը մշակել են ամուր իրավական դաշտ, կառուցել բազմակողմ, հավասար, փոխշահավետ հարաբերություններ»,-շեշտել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարն իր հայ գործընկերոջը՝ Արարատ Միրզոյանին և ՀՀ ԱԳՆ բոլոր աշխատակիցներին մաղթել է առողջություն, բարեկեցություն և հաջողություններ մասնագիտական ​​գործունեության մեջ, իսկ եղբայրական հայ ժողովրդին՝ բարօրություն։

Հայերեն العربية Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով