Ապրիլի 3-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

03 ապրիլ,  2025            

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 09:30-ին Դվին հոլում կկայանա Doing Digital Forum 2025-ը: DDF25-ի թեման է «Ապագայի փողը. տնտեսական ազդեցությունը»։ Ժամը 12։30-13։00-ը՝ մեդիա բրիֆինգ: Ֆորումի գլխավոր խոսնակն այս տարի աշխարհահռչակ ֆուտուրիստ Գերդ Լեոնհարդն է, ով դասվում է աշխարհի թոփ 10 ֆուտուրիստ-բանախոսների շարքին, և նրա լսարանը գերազանցում է 3.5 միլիոնը։ Ֆորումի խոսնակներից են՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը, Nine Blocks Capital Management ընկերության համահիմնադիր, ֆինանսական ծառայությունների ոլորտի գլոբալ բեսթսելեր՝ The Future of Finance, The Book of Crypto գրքերի հեղինակ Հենրի Արսլանյանը, Ամազոնի վեբ ծառայությունների կորպորատիվ տեխնոլոգ, առաջատար փորձագետ Մատիաս Ունդուրագա Բրեյթլինգը, Visa-ի CEMEA տարածաշրջանի թվային տեխնոլոգիաների և ռազմավարության ղեկավար, Էնդրյու Թրուոնգը, Edgar, Dunn & Company-ի գործադիր տնօրեն Սամի Զաֆարը և այլք։ Անի Նազարյան, 095 900 507:  

Ժամը 10:00-ին ԵՊՀ գլխավոր մասնաշենքում հայ համալսարանականների շրջանում ՇՀԿ-ի հետաքրքրությունն ու ըմբռնումը բարձրացնելու նպատակով Հայաստանում Չինաստանի դեսպանությունը կանցկացնի «Շանհայի ոգու խթանում. ՇՀԿ-ն գործողության մեջ» թեմայով սեմինար: 2025 թվականը հայտարարվել է «ՇՀԿ-ի կայուն զարգացման տարի»։ Որպես ՇՀԿ նախագահող երկիր Չինաստանը 2024-2025 թվականներին կհյուրընկալի ՇՀԿ գագաթնաժողովն այս աշնանը Տյանցզինում: Չինաստանի նախագահության ներքո անցկացվում են ավելի քան 100 միջոցառումներ «Խթանելով Շանհայի ոգին. ՇՀԿ-ն գործողության մեջ» կարգախոսով: Հայաստանը ՇՀԿ-ի երկխոսության գործընկերն է 2016 թվականից։ Չինական կողմը ողջունում է հայկական կողմի մասնակցությունը ՇՀԿ շրջանակներում համագործակցությանը։ 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 16:00-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Հայք-Իրան-հազարամյա հարևանություն» խորագրով համաժողովի պաշտոնական բացումը։ Համաժողովին կմասնակցի նաև միջազգային լրագրող Աբբաս Ջուման։ Համաժողովում ներգրավված են Հայաստանի և Իրանի առաջատար փորձագետներ, ինչպիսիք են Ալեքսանդր Իսկանդարյանը, Սուրեն Պետրոսյանը, Մուստաֆա Տալեպբուրը, Փաշա Կազեմիդջատը, Քրիստինե Կոստիկյանը։ Փակման արարողությունը մշակութային է՝ ժամը 19:30-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում երեկոյան համերգային ծրագրով ելույթ կունենան երկու երկրները ներկայացնող հայկական «Կայթ» և իրանական «Sayeh» երաժշտական խմբերը։

Սպորտ

Ժամը 09:00-ին Երևանի «Գոլդս Ջիմ» ֆիթնես-կենտրոնում ապրիլի 3-6-ը տեղի կունենա «ԱԻԴԱ Հայաստանի գավաթ-2025» ֆրիդայվինգի միջազգային մրցաշար՝ «ԱԻԴԱ» (ապնոեի զարգացման միջազգային ասոցիացիա) հովանու ներքո։ Մրցաշարին կմասնակցեն տարբեր երկրներից մարզիկներ՝ Լիբանան, Հունգարիա, Ճապոնիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրան, Ռուսաստան, Մոլդովա, Սաուդյան Արաբիա: Ապրիլի 6-ին, ժամը 12։00-ին՝ մրցանակաբաշխություն: «Արմդայվինգ սուզորդների ակումբ» ՀԿ նախագահ Տիգրան Ազիզբեկյան +374 95 099916: 

Հայերեն Русский

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան