Ապրիլի 2-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

02 ապրիլ,  2025            

Պետական կառույցներ

Ժամը 09:15-ին Հայաստանի բանկերի միության շենքի մոտից /Կորյունի 19ա, Ցիտադելի մոտ/ կմեկնեն Արագածոտնի մարզի Ոսկեվազ գինու գործարան, որտեղ ժամը 11:00-ին գործարանի տարածքում կկայանա «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» թեմայով համաժողով։ Միջոցառմանը հրավիրված են ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, պաշտոնյաներ ՀՀ կենտրոնական բանկից, միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ 

Ժամը 09:30-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կկայանա կանաչ գյուղատնտեսության զարգացմանը նվիրված միջազգային կոնֆերանս։ Կոնֆերանսի բացմանը ողջույնի խոսքով հանդես կգան. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, Ավստրիայի Հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության համակարգող գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանը: Համաժողովին մասնակցում են կայուն զարգացման ոլորտում միջազգային ճանաչում ունեցող  բանախոսներ, որոնք կներկայացնեն աշխարհի առաջատար փորձը։ Երկօրյա կոնֆերանսի շրջանակում մասնակիցները դաշտային այց կկատարեն Զաբել Եսայանի անվան ագրոբիզնեսի կենտրոն և Կանաչ ուսուցման կենտրոն։ Լիլիթ, 093 517112: 

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանի ասուլիսը։ Թեմա. ՌԴ միգրացիոն օրենդրության փոփոխությունները։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 14:00-ին «Աուտիզմ ազգային հիմնադրամ»-ի «Իմ ուղին» Սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում Աուտիզմի համաշխարհային իրազեկման օրվա կապակցությամբ իրականացվելու է «Ես ձեզ նման չեմ: Ես ձեզնից մեկն եմ» խորագրով միջոցառում՝ համերգ և ցուցահանդես: Համերգին ելույթ կունենան «Իմ ուղին» կենտրոնի սաները՝ համատեղ հանրաճանաչ երաժիշտների հետ: Միջոցառման շրջանակներում կազմակերպվելու է դրամահավաք: Հանգանակված ողջ գումարը կտրամադրվի երեք երեխաների՝ «Իմ ուղին» աուտիզմի կենտրոն հաճախելու տրանսպորտային ծախսերի համար։ Կենտրոնի ծառայությունները անվճար են, բայց նրանց ընտանիքները հնարավորություն չունեն ապահովելու երեխաների տեղափոխումը։

Ժամը 14:15-ին ՀՀ վարչական դատարանում /Շենգավիթ վարչ.շրջան, Գարեգին Նժդեհի 23, 1-ին հարկ/ ՀԳՄ շենքի վերաբերյալ կկայանա դատական նիստ: 

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս՝ «Ի՞նչ ցույց տվեցին Գյումրու ընտրությունները» թեմայով: Ի՞նչ ցույց տվեցին Գյումրու ընտրությունները, քարոզչական ի՞նչ տեխնոլոգիաներ կիրառվեցին, ինչպե՞ս դրանք անդրադարձան արդյունքների վրա, և ինչպե՞ս կարող են այդ արդյունքներն ազդել հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրությունների վրա: Այս ամենի մասին կխոսի քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Մշակույթ

Ժամը 14:00-ին Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մեծ ցուցասրահում կբացվի ֆրանսահայ գրող և նկարիչ Դընի Դոնիկյանի անձնական արխիվի և գրքերի բացառիկ ցուցադրությունը։ Կանցկացվի գրողին նվիրված ցերեկույթ, որի ընթացքում ելույթ կունենան գրողի երկերի հայերենի թարգմանիչները և հրատարակիչը։ Մեկշաբաթյա ցուցադրությունից հետո գրողի արխիվը կփոխանցվի ԳԱԹ-ին։

Հայերեն Русский

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան