Հակոբ Արշակյանը հանդիպել է Չեռնոգորիայի արտաքին եւ եվրոպական գործերի փոխվարչապետի հետ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 1-ին հանդիպել է Չեռնոգորիայի արտաքին եւ եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի հետ:

«Չեռնոգորիայի հետ բազմակողմ համագործակցության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից է», - ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, ողջունելով Ֆիլիպ Իվանովիչին՝ ասել է Հակոբ Արշակյանը: 

Երկկողմ հարաբերությունների շրջանակում ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ որպես կապերի ամրապնդման փոխադարձ հանձնառության ամուր ցուցիչ:

Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ քաղաքացիական նախաձեռնությամբ խորհրդարան ներկայացված ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը հաջողությամբ անցել է բոլոր անհրաժեշտ ներքին ընթացակարգերը եւ երկրորդ ընթերցմամբ ընդունվել Ազգային ժողովի կողմից:

Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ ԱԺ նախագահի տեղակալը խոսել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց, նրանց նկատմամբ իրականացվող կեղծ դատավարությունների մասին: Նա ներկայացրել է Կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Չեռնոգորիայի արտաքին եւ եվրոպական գործերի փոխվարչապետը նշել է, որ սա իր առաջին այցն է Հայաստան: Նա շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: 

«Երկու երկրների կառավարությունների միջեւ համագործակցությունը զարգացնելու ցանկությունը մեծ է», - ասել է նա:

Ֆիլիպ Իվանովիչը ողջունել եւ շնորհավորել է հայ ժողովրդին ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ:

Չեռնոգորիայի արտաքին եւ եվրոպական գործերի փոխվարչապետը կարեւորել է բարեկամական խմբերի ակտիվ համագործակցությունն ու փոխադարձ այցերը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների ոլորտների զարգացման ներուժի եւ հեռանկարների, փոխհամագործակցության շուրջ:

Կողմերն ընդգծել են, որ պետք է իրացվի երկու երկրների միջեւ համագործակցության առկա ներուժը:

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը:

Հայերեն English Français ქართული Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն