Իսրայելական հարվածների հետևանքով երկու շաբաթվա ընթացքում Գազայում զոհերի թիվը գերազանցել է 1000-ը

2 րոպեի ընթերցում

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 1001 մարդ է զոհվել, 2359-ը՝ վիրավորվել մարտի 18-ին իսրայելական ուժերի կողմից ռազմական գործողությունների վերսկսումից հետո։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ նույն ժամանակահատվածում առնվազն 322 երեխա է զոհվել, ևս 609-ը՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Al Jazeera-ն։

Ապրիլի 1-ի վաղ առավոտյան իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել են պաղեստինցի լրագրող Մուհամմեդ ալ-Բարդաուիլը, նրա կինը և երեք երեխաները։ Իսրայելական օդուժը թիրախավորել է Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի նրանց տունը:

Մարտի 31-ին Գազայի հատվածի Ջաբալիա, Դեյր ալ-Բալահ, Գազա, Խան Յունիս և հարակից շրջաններում իսրայելական ռազմական գնդակոծությունների և ռմբակոծությունների հետևանքով առնվազն 34 պաղեստինցի է զոհվել։

Մյուս կողմից, Արևմտյան ափում իսրայելական ուժերը շարունակում են ռազմական գործողությունները՝ իրականացնելով հարձակումներ, խուզարկությունների և զանգվածային ձերբակալություններ: 

Ալ-Քասամ խմբավորումը հայտնել է Խան Յունիսի մոտակայքում պայթուցիկ սարքով իսրայելական տանկը պայթեցնելու և ականանետային արկերով տարածքը գնդակոծելու մասին։

Պաղեստինի հասարակական կազմակերպությունների ցանցը հայտնել է, որ Գազայի հատվածում գործող հացաբուլկեղենների արտադրամասերը, որոնց աջակցում է Պարենի համաշխարհային ծրագիրը, կփակվեն ալյուրի պակասի պատճառով։

Իր հերթին, Axios-ը մեջբերել է իսրայելցի պաշտոնյայի, ըստ որի՝ Իսրայելի բանակը կընդլայնի իր ցամաքային գործողությունը Գազայում և երկու-երեք շաբաթվա ընթացքում կգրավի տարածքի մեկ քառորդը:

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարվածներից պաղեստինցի զոհերի թիվը հասել է 50 357 -ի, իսկ վիրավորներինը՝ 114 400 -ի։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Հայերեն Русский

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի

Գերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով 1 դոլար անվանական արժեքով ոսկե մետաղադրամ կթողարկվի

Իրանը հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի

ՌԴ-ն սպասում է «3+3» ձևաչափի հերթական հանդիպումների հերթականության համաձայնեցմանը Երևանի և Բաքվի միջև. Զախարովա

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբ

Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին

Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը սիներգիաների ամրապնդման ուղղությամբ գործընկերների հետ համագործակցելու հարցում