Մարտի 31-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

Անոնս

31 մարտի 

ՀՀ ԱԺ

Ժամը 15:00-ին Ազգային ժողովի 214 սրահում արտահերթ նիստ կհրավիրի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը:

Պետական կառույցներ

Ժամը 09:20-ին ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) կմեկնարկի «Ցածր դոզայով ճառագայթահարման ռիսկերը. Ընթացիկ հետազոտություններ և ապագա հեռանկարներ» («Low dose radiation risks: present research and future perspectives») խորագրով միջազգային գիտաժողովը։ Միջոցառումը կազմակերպվում է ՄքՄասթեր համալսարանի (Կանադա) և ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի նախաձեռնությամբ և իրականացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) «Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության» ծրագրի աջակցությամբ։ Գիտական զեկուցումներով հանդես կգան առաջատար գիտնականներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Լեհաստանից, Կանադայից, Հայաստանից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից, Ուկրաինայից, Ֆրանսիայից։ Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև ապրիլի 2-ը ներառյալ։ 

Ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի, անտառագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու Հասմիկ Խուրշուդյանի ասուլիսը։ Թեմա. Երևանի կանաչապատման աշխատանքներն ու ծրագրերը։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 12:00-ին «Հոլիդեյ Ինն» հյուրանոցի «Արմավիր» սրահում /Ամիրյան 2/ «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն» ՀԿ-ն իրականացնելու է «Առողջ մայրություն․ հետծննդյան հոգեկան առողջության խթանում» ծրագրի շնորհանդեսը։ Շնորհանդեսի ընթացքում կներկայացվեն ծրագրային գործողությունները, իսկ փորձագետները կանդրադառնան շահագրգիռ կողմերի հուզող հարցերին։ 094 640 297։

Ժամը 14:00-ին «Շառլ» ռեստորանում (Թամանյան փ.3) Ֆրանկոֆոնիայի օրերի այս կարևոր իրադարձությանը՝ կհայտարարվի Գոնկուրի հայաստանյան ընտրության առաջին հաղթողի անունը։ Միջոցառմանը ներկա կլինեն՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Գոնկուրը Ֆրանսիայի ամենահեղինակավոր գրական մրցանակն է, որը 1903թ․-ից ի վեր ամեն տարի շնորհվում է ֆրանսերենով գրված լավագույն արձակ ստեղծագործությանը։ Նոյեմբերի 4-ին Փարիզում հաղթողի հռչակումը Ֆրանսիայի տվյալ տարվա կարևորագույն գրական իրադարձությունն է:

Մամուլի ակումբներ

Ժամը 11:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում: Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքին: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։ Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում