Մարտի 29-ի միջոցառումների անոնս

1 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

29 մարտ,  2025            

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում (Բաղրամյան 24) կանցկացվի Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը: Միջոցառմանը ներկա կլինի ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Հայկական համադպրոցական գիտության փառատոնում լավագույնը ճանաչված նախագծերը կարող են ներկայացվել միջազգային մրցույթների՝ ԱՄՆ միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառ (ISEF-2025)», «Երիտասարդ գիտնականների համար ԵՄ մրցույթ (EUCYS)» ։

Մշակույթ

Ժամը 19:30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոֆիլմի երաժշտության հայաստանյան պրեմիերան՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Համերգին կհնչի նաև անվանի վրացի կոմպոզիտոր Գիյա Կանչելիի յուրօրինակ խոհափիլիսոփայական «Styx» ստեղծագործությունը՝ ալտահար Սառա ՄըքԷլրավիի և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ, ինչպես նաև Քշիշտոֆ Պենդերեցկու «Երեք պիես հին ոճում» լարային նվագախմբի համար։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյան։ Համերգը տեղի կունենա Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնի շրջանակում։ 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում