Արաղչին Թրամփին ուղղված նամակում հաստատել է Իրանի դիրքորոշումը միջուկային բանակցությունների վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին պատասխան է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ նամակին, որում նա հաստատել է Թեհրանի դիրքորոշումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։

«Պաշտոնական պատասխանը շարադրված է նամակում, որում ստատուս քվոյի և պարոն Թրամփի նամակի վերաբերյալ մեր տեսակետներն ամբողջությամբ շարադրվել են և փոխանցվել մյուս կողմին», - ասել է Արաղչին։ 

Ըստ գործակալության՝ Արաղչին «հաստատել է Իրանի դիրքորոշումն այն մասին, որ երկիրը չի մասնակցի ուղղակի բանակցությունների, քանի դեռ ենթարկվում է ռազմական սպառնալիքների և ճնշման՝ նշելով, որ կարող է մասնակցել միայն անուղղակի բանակցությունների»։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր, որ Թրամփի նամակը պարունակում է «ավելի շատ սպառնալից դիրքորոշում», սակայն, ըստ նրա, նաև «որոշ հնարավորություններ» է բացել Իրանի համար։

Թրամփն Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին ուղղված նամակում երկամսյա ժամկետ էր սահմանել Իրանի միջուկային նոր համաձայնագրի կնքման համար՝ նշելով, որ նման համաձայնագիրն իրանցիներին «խաղաղ զարգացման և բարգավաճման» հնարավորություն կտա։

Միաժամանակ Թրամփը զգուշացրել էր, որ Վաշինգտոնը դիտարկում է իրանական միջուկային խնդրի լուծման ռազմական և դիվանագիտական ​​ուղիները, սակայն նախապատվություն է տալիս խաղաղ բանակցություններին։

2018 թվականին՝ Թրամփի առաջին նախագահության ժամանակ Միացյալ Նահանգները դուրս եկավ միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) և վերականգնեց պատժամիջոցները Թեհրանի դեմ։ Ի պատասխան՝ Իրանը դադարեցրեց համաձայնագրի որոշ կետերի կատարումը։

Հայերեն English Русский

COP17. Էկոլոգիական խնդիրներ, նորարարական լուծումներ. ինչ է ցուցադրված Կանաչ գոտում

Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ

Արաղչին և Լավրովը բանակցություններ են անցկացրել Թեհրանում

COP17 համաժողովի օրակարգին ու հիմնական առաջնահերթություններին նվիրված ասուլիս

COP17-ի շրջանակներում ներկայացվել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությունը վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիա ստեղծելու վերաբերյալ

Իսրայելական Elbit ընկերությունն Ադրբեջանին 235 միլիոն դոլարի հրթիռային համակարգեր կմատակարարի. Globes

Հոկտեմբերի 20-ի միջոցառումների անոնս

Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև Մոլդովայում. Moldpres

Ռուբիոն Ուզբեկստանում հանդիպմանը կարևորել է Կենտրոնական Ասիայի դերը ներդրումների և մատակարարման շղթաների համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Ֆրանկոֆոնիային ընդառաջ նախատեսում է մրցույթների անցկացում՝ տարբեր մշակութային անվանակարգերով