Մարտի 28-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

28 մարտ,  2025            

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին «Թուֆենկյան» հյուրանոցում կկայանա Հայաստանի առաջին մասշտաբային միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի՝ ITF Armenia 2025-ի պաշտոնական պրես-կոնֆերանսը: Պրես-կոնֆերանսը կազմակերպվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի կողմից: Մասնակցելու են նաև Armenia Travel և Prom Expo կազմակերպությունները, որոնք հանդիսանում են «ITF Armenia 2025» միջազգային զբոսաշրջային EXPO-ի հիմնական կազմակերպիչները և ունեն բազմամյա փորձ նման միջոցառումների կազմակերպման ոլորտում։ 099411111:

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության պետ Իռա Փանոսյանի ասուլիսը։ Թեմա. գյուղատնտեսության ապահովագրության ոլորտում սպասվող փոփոխությունները։

Ժամը 12:30-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանի, «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի ժյուրիի անդամ Ռեմ Դարբինյանի, «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի հաղթող, «Մոբի Սի» ընկերության հիմնադիր  Նարեկ Մանուկյանի ասուլիսը։ Թեմա. Սփյուռքում առկա նորարար միտքը բերվում է Հայաստան․ «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի արդյունքները։  

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 14:00-ին «Ալեքսանդր» հյուրանոցի «Դվին» սրահում (Աբովյան ¾) կկայանա բազմալեզու համացանցի գործարկման խնդիրների վերաբերյալ Համընդհանուր ընդունման (Universal Acceptance) օրվա առիթով գումարվող միջազգային համաժողովը։ Համաշխարհային UA շարժման գործընթացները ներկայացնելու և քննարկելու են ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի, Չեխիայի, Սերբիայի, Եգիպտոսի, Բելառուսի, Լաոսի IT ոլորտի առաջատար մասնագետները։ Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես կգան՝ ՀՀ ԱԺ-ի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի, ինչպես նաև IT միջազգային կազմակերպությունների ղեկավարները։ Համաժողովը կազմակերպել է ազգային .am և .հայ դոմենները համակարգող «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն՝ «Դոմենային անունների և IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիայի» (ICANN) հետ համատեղ։ 077377611:

Մշակույթ

Ժամը 12:00-ին Հայաստանի ազգային գրադարանը (Տերյան 72) կհյուրընկալի հայտնի բարերար ու հավաքորդ Դենիս ֆոն Մեկին։ Նա հանդես կգա «Չայկովսկին աշխարհի քարտեզին» խորագրով հանրային բանախոսությամբ։ Ընտանեկան պատմաբանը, ինչպես Դենիս ֆոն Մեկն է ինքն իրեն անվանում, միջոցառման մասնակիցներին կներկայացնի իր հիմնադրած «Նադեժդա ֆոն Մեկի անվան միջազգային բարեգործական հիմնադրամ»-ի գործունեությունը, կպատմի Նադեժդա ֆոն Մեկի և Պյոտր Իլյիչ Չայկովսկու երկարամյա մտերմության մասին, զուգահեռներ կանցկացնի ֆոն Մեկերի, Չայկովսկիների, ռազմական գրող, բանաստեղծ, գեներալ-լեյտենանտ Դենիս Դավիդովի և հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի միջև։

Ժամը 14:00-ին Հայաստանի ազգային գրադարանի արվեստի ընթերցասրահում (Տերյան 72) տեղի կունենա միջոցառում նվիրված կոմպոզիտոր Մորիս Ռավելի ծննդյան 200-ամյակին։ Կոմպոզիտորի կյանքն ու գործունեությունը կներկայացնեն բաժնի աշխատակիցները։ Կցուցադրվեն նոտաներ, թեմատիկ գրքեր և այլ նյութեր։

Հայերեն Русский

Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել

Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի

Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը

Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս

Կանանց լիարժեք մասնակցությունը դիվանագիտությանն ու հանրային կառավարմանը վաղուց արդեն միայն հավասարության խնդիր չէ. ՀՀ ԱԳ փոխնախարար