Տեսանյութ

Հովիկ Աղազարյանի ու Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովը մարտի 27-ին տեղի ունեցած փակ քվեարկությամբ համաձայնություն տվեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդություններին՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի և անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանի ներկայացրած արդյունքների համաձայն՝ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝0։ 

Հովիկ Աղազարյանի վերաբերյալ միջնորդության օգտին քվեարկել է 65 պատգամավոր, դեմ՝ 2 պատգամավոր։ 

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկություններին։ 

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովին էր ներկայացրել պատգամավորներ Տարոն Մարգարյանի և Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդություններ։ 

Տարոն Մարգարյանի գործը վերաբերում է Երևանի դպրոցներին և մանկապարտեզներին պատկանող հողերի ապօրինի օտարմանը, պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն առնչվող հոդվածներին այն ժամանակահատվածում, երբ նա եղել է Երևանի քաղաքապետը։ 

Հովիկ Աղազարյանը կասկածվում է այն բանի համար, որ խոշոր չափի կաշառքի դիմաց խոստացել է կազմակերպել մանր եղջերավորների արտահանումը առանց կարանտինի։ Մեկ այլ քրեական գործի շրջանակում Աղազարյանը կասկածվում է 23 հազար դոլար կաշառք ստանալու մեջ՝ Երևանի Աջափնյակ համայնքում վթարային դպրոցի շենքի կառուցապատման գործընթացում միջնորդելու խոստման դիմաց։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում