Հայաստան

Ձերբակալումից ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում բոլոր անձինք կենթարկվեն բուժզննության. նախագիծն ԱԺ-ում է

1 րոպեի ընթերցում

Ձերբակալումից ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում բոլոր անձինք կենթարկվեն բուժզննության. նախագիծն ԱԺ-ում է

Հայաստանում օրենքի մակարդակում ամրագրվում է, որ ձերբակալված բոլոր անձինք ենթարկվելու են բուժզննության ձերբակալումից ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը:

«Նախատեսվում է, որ ձերբակալված բոլոր անձինք ենթարկվելու են բուժզննության ձերբակալումից ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում: Օրենքի մակարդակում նախատեսում ենք, որ այդ բուժզննությանը կարող է մասնակցել նաև տվյալ անձի կողմից ընտրված բժիշկը»,-ասաց Ղազարյանը:

Օրենքի մակարդակում սահմանվում է նաև խոշտանգման դեպքերում արձանագրության կազմման միասնական ստանդարտ, որը պետք է լրացնի բուժաշխատողը: Սահմանվում են նաև այն դեպքերը, որոնց առկայության պարագայում բուժաշխատողը պետք է տվյալ արձանագրությունը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում