Մարտի 27-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

27 մարտ,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին ՀՀ ԱԺ-ում աշխատանքը կշարունակի Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը: 

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 14:30-ին «Դաբլ Թրի Բայ Հիլթոն Երևան» հյուրանոցի «Միլանո» սրահում կկայանա «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի հանրային քննարկումը։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 12:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Աշոտ Երկաթ» սրահում կկայանա «Հայոց տուն» նախաձեռնության մեկնարկի միջոցառումը: Հայոց տունը հայկական էլիտայի ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված, ապակուսակցական կառույց է՝ հայությանն ու հայոց պետականության գաղափարին նվիրյալ և փորձառու գործիչների ներգրավմամբ: Մասնակիցներ՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, սոց.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Պողոսյան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մելքոնյան, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյան, պատմ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյան, դիզայներ, քանդակագործ, նկարիչ Արման Նուռ, գիտության, մշակույթի, հասարակական այլ գործիչներ։ Նախատեսվում է «Հայոց տան» մանիֆեստի ներկայացումը, ելույթներ։ +374 44140813:

Ժամը 18:00-ից «Holiday Inn Yerevan» հյուրանոցի «Արմավիր» սրահում Գյուլբենկյան հիմնադրամը և Newmag հրատարակչությունը հրավիրում են ներկա գտնվելու «Նոր միտք, նոր թարգմանություն» գրքի ֆորումին։ Երկու օր՝ գրքերի, գաղափարների և կարևոր քննարկումների շուրջ։ Ֆորումի ընթացքում կներկայացվեն նոր հայերեն թարգմանությամբ հոգեբանական, քաղաքագիտական և արևելագիտության ոլորտի հիմնարար աշխատություններ։ Բանախոսների թվում կլինեն հեղինակներ, թարգմանիչներ, հոգեբաններ, լրագրողներ և քաղաքագետներ Հայաստանից ու արտասահմանից։ +374 93 316688:

Հայերեն Русский

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA