Հայաստանն ու Թուրքմենստանն ընդլայնում են տնտեսական համագործակցության շրջանակը․ ստորագրվել է համապատասխան արձանագրություն

3 րոպեի ընթերցում

Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի արդյունքներով ստորագրվել է արձանագրություն, որն ամրապնդում է երկու երկրների համատեղ գործողությունների շրջանակը և նպատակները, որոնք ուղղված են տարբեր ոլորտներում երկկողմ գործընկերության ու համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արձանագրությունը հայկական կողմից ստորագրել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, իսկ թուրքմենական կողմից՝ Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Բաթիր Ամանովը։ 

Միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի ամփոփիչ խոսքում ՀՀ ՏԿԵ նախարար, հանձնաժողովի նիստում հայկական կողմի համանախագահ Դավիթ Խուդաթյանը նշել է, որ նիստի ընթացքում քննարկված հարցերն ուղղված են երկու երկրների միջև առևտրատնտեսական, էներգետիկ, կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացմանը։

Նախարարի խոսքով՝ կողմերը սահմանել են մի քանի կարևոր ուղենիշեր, որոնք միտված են հայ-թուրքմենական հետագա գործընկերության ընդլայնմանն ու խորացմանը։

«Համոզված ենք, որ իրավահավասար և փոխշահավետ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա ամրապնդումն ու զարգացումը, դրանց երկարաժամկետ և կայուն բնույթ հաղորդելը և երկու պետությունների ներուժի լիարժեք օգտագործումը բխում է հայ և թուրքմեն ժողովուրդների հիմնարար շահերից։ Նիստի արդյունքների հիման վրա պատրաստվել է համապատասխան արձանագրություն, որն ամրապնդում է մեր համատեղ գործողությունների շրջանակը և նպատակները»,-ընդգծել է Դավիթ Խուդաթյանը։

Նախարարը նաև հավելել է, որ արձանագրության ստորագրումը կարևոր քայլ է երկու երկրների հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում։ 

Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ և նիստին մասնակցող թուրքմենական պատվիրակության համանախագահ Բաթիր Ամանովն իր հերթին հայկական կողմին շնորհակալություն է հայտնել նիստը բարձր մակարդակով անցկացնելու և արդյունավետ քննարկման համար։ Նա նաև ընդգծել է, որ թուրքմենական կողմը շահագրգռված է խորացնել Հայաստանի հետ առկա բազմաոլորտ գործընկերությունը։ 

Նշենք, որ Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի արդյունքներով ստորագրված արձանագրության 11-րդ կետը սահմանում է «Արմենպրես» պետական լրատվական գործակալության և Թուրքմենստանի պետական լրատվական գործակալության միջև տեղեկատվության փոխանակման համաձայնագրի նախագծի մշակման հնարավորություն:  

Համագործակցությունը ենթադրում է Հայաստանի և Թուրքմենստանի քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար կյանքի վերաբերյալ նյութերի պարբերական փոխանակում, ինչպես նաև փոխադարձ կարևոր իրադարձությունների լուսաբանում։  

Հայերեն العربية Русский

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից

Աջակցության ծրագիր՝ թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկների արտահանման համար